2.05.2016 – 6.05.2016

2.06.2016 թ.

Ուրախ մաթեմատիկա Դպրոց-պարտեզի 6 տարեկանների խմբում.

Դասվար՝ Արմինե Գյոնջյան

Կարինե Խառատյանն իր բլոգում գրում է.

Այսօր մեկնարկեց ամենամյա մայիսյան 11-րդ բաց հավաքը: Հավաքի ընթացքում քոլեջի նախադպրոցական կրթության մի խումբ ուսանողներ 2-4 տարեկանների հետ համատեղ նախագծի շրջանակներում պատրաստեցին  ստվարաթղթե տիկնիկներ,  իսկ  6 տարեկաններն էլ պլանշետը օգտագործելով որպես ֆոտոխցիկ լուսաբանում են աշխատանքները:
Լուսանկարները՝ Արեգ Պարսիլյանի և Նարեկ Սարոյանի

Մանրամասն՝ Կարինե Խառատյանի բլոգում:

3.05.2016 թ.

Աննա Ստեփանյանն իր բլոգում գրում է.

Այսօր մեր 6 տարեկանները մայիսյան բաց պարապմունքների շրջանակներում կրթական փոխանակումներ իրականացրեցին Երևանի թիվ 82 մանկապարտեզի իրենց հասակակից սաների  հետ: Մեր սովորղները ներկայացրեցին կրթահամալիրը, այնուհետև բաժանվեցին խմբերի և սկսեցին բաց-պարապմունքը. նրանց ծանոթացրեցին պլանշետի գործիքներին, ոմանք նկարել էին սովորեցնում, ոմանք  Այբուբեն խաղին արագ ընտելացրեցին, մի մասն էլ ցույց էր տալիս, թե ինչպես կարող են ներբեռնել իրենց նախընտրած խաղերը:Նկարեցին մեր լողավազանը և նրանց հրավիրեցին միասին լողալու,պաղպաղակ ուտելու և հեծանիվներ վարելու:

Մանրամասն՝ Աննա Ստեփանյանի բլոգում:

Վազք + հեծանիվ Դպրոց-պարտեզի 6 տարեկանների խմբում:

Դասվար՝ Արմինե Գյոնջյան:

Կարինե Խառատյանն իր բլոգում գրում է.

Մայիսյան հավաքի 2-րդ օրը, 6տարեկաններն ու 3-1 դասարանի սովորողները վազեցին Գեղարվեստի դպրոցի նախակրթարանի շուրջը, որից հետո իրականցրեցինք ավազաթռիչք: Ավազաթռիչքի ժամանակ սովորեցինք չափումներ կատարել ոտնաչափերով և թզերով:

Մանրամասն՝ Կարինե Խառատյանի բլոգում:

4.05.2016 թ.

Բացօթյա ուսումնական պարապմունք շախմատով ու պլանշետով Դպրոց-պարտեզի 6 տարեկանների խմբում:

Դասվար՝ Արմինե Գյոնջյան:

6 տարեկանների ամենասիրելի գործունեությունն է դարձել տրիաթլոնը: Նրանք գնալով բարելավում են վազքի ցուցանիշը՝ այս անգամ 4:30 րոպե, նախորդից 1 րոպե ավելի: Անձնական հեծանիվներն ու ինքնագլորներն էլ շատանում են, սովորողներն ավելի հմուտ են դառնում, հեծանիվի վրա ավելի ինքնավստահ են զգում իրենց: Դե, իսկ լողը պարզապես գերագույն հաճույք է: Հետևեք մեզ….

Դասվար՝ Արմինե Գյոնջյան, երկարացված օրվա կազմակերպիչ՝ Մարի Միքայելյան
Տրիաթլոնի կազմակերպիչ՝ Տաթև Համբարյան

Աղբյուրը՝ https://bikemskh.wordpress.com/

Լիլիթ Աբրահամյանն իր բլոգում գրում է.

Նոր դպրոցի վեց տարեկանները շատ են սիրում  նկարել: Նրանց պատմեցի ոզնիների մասին,  և փորձեցինք նկարել ոզնի :Բայց սա սովորական նկարչություն չէր:  Դուք փորձել եք նկարել պատառաքաղով,  մենք փորձեցինք:  Տեսեք,  թե ինչ ստացվեց.

Մանրամասն՝ բլոգում:

Ուրախ մաթեմմատիկա Նոր դպրոցի կանաչ բակի Հավեսի անկյունում: Աննա Ստեփանյանն իր բլոգում գրում է.

Մայիսյան հավաքի մի հետաքրքիր օր, երբ կանաչ այգում համակարգիչներով աշխատելու ընթացքում մեզ միացավ տիար Բլեյանը, ու այնքան հավեսով տեղավորվեց սովորողների կողքին,որ հենց նույն պահին միտք տվեց մեզ տարածքը կոչել «հավեսի անկյուն» և նոր նախագծով ազդարարել ամառային դպրոցի սկիզբը:

Մանրամասն՝ Աննա Ստեփանյանի բլոգում:

5.05.2016 թ.

Լիլիթ Աբրահայանն իր բլոգում գրում է.

Մայիսյան հավաքի երրորդ օրը Նոր դպրոցի վեց տարեկանների հետ երկարացված օրվա ընթացքում  հավաքեցինք բակի մանր քարերը, գունավորեցինք և գրեցինք մեր սովորած բառերը:

Մանրամասն՝ բլոգում:

Կարինե Խառատյանն իր բլոգում գրում է.

Ջ. Ռոդարու “Սխալ արձագանք” հեքիաթը ընթերցելուց հետո 6 տարեկանները խոսում են արձագանքի մասին: Ի՞նչ է  արձագանքը: Հատված օրվա քննարկում – զրույցից:

Մանրամասն՝ բլոգում:

Սրբուհի Ներսիսյանն իր բլոգում գրում է.

Մայիսյան հավաքի  շրջանակներում սովորողներին ներկայացրեցի Ջ.Ռոդարիի  <<Երկիր,որտեղ բոլոր բառերը սկսվում են<<Չ>> տառով>> հեքիաթը:Քննարկեցինք,վերլուծեցինք միասին:Սովորողները հեքիաթը ներկայացրեցին իրենց ռոդարիական ձևով,այնուհետև նկարեցին paint- ծրագրով և գրեցին բառեր՝սկզբում ավելացնլով չ տառը:

Մանրամասն՝ բլոգում:

Մարգարիտ Հեքիմյանն իր բլոգում ներկայացնում է շախմատայաին խաղ-մրցույթ

Մանրամասն՝ բլոգում:

Դիտումներ (0)

Яндекс.Метрика