Պլանշետը որպես 5-6 տարեկանի ուսումնական գործիք. եզրակացություն

12966672_864675113654670_1797832917_n«Մեկ սովորող-մեկ համակարգիչ» ծրագրում 5-6 տարեկանների համար պլանշետների կիրառումը ընդգրկված է կրթահամալիրի 2016 թվականի հեղինակային կրթական ծրագրերի ցանկում: Ծրագրի փորձարկումը սկսվել է 2016 թվականի փետրվարից: «Բզեզ» ուսումնական կայքում հրապարակվել է մշակված աշխատակարգը, Օրագիր բաժնում ծրագրի դասվար-դաստիարակաները, ծնողները ներկայացրել են իրենց կարծիք-դիտարկումները, գործիքի կիրառելիությունը խմբում, դասարանում, տանը, ուսումնական գործընթացում: Յուրա Գանջալյանը թարգմանեց ու «Դպիր»-ում հրապարակվեց «Պլանշետները նախակրթարանում» հոդվածը, որը ծրագրի դասվարներն ընթերցեցին ու գրեցին մեկնաբանություններ:

Ծրագրում ընդգրկված դասվար-դաստիարակաները ներկայացնում են իրենց եզրակացությունները:

Նոր դպրոց, 5 տարեկանների խմբի դասվար Լիլիթ Սահակյան

Մեր առօրյայում պլանշետները բավականին նոր երևույթ են: Դրանց  կիրառումը ուսումնական գործընթացում առաջ բերեց բազմաթիվ տարակարծություններ: Մի խումբ ծնողների մեջ մի տեսակ վախ առաջացավ, որ պլանշետը բթացնելու է, առաջացնելու է կախվածություն: Մի մասն էլ գտնում էր, որ եթե այն գործածվի ճիշտ ձևով, նպատակայնորեն, ապա կարող է շատ լավ կրթական գործիք ծառայել երեխաների համար:

Մեր կարծիքով, պլանշետները զգալի  ազդեցություն ունեն ժամանակակից սերնդի վրա: Իմ երեքամսյա ուսումնական պլանշետային գործունեությունը հինգ տարեկանների խմբում ցույց է տվել, որ պլանշետը օգտագործելով՝ հաջողվում է  կենտրոնացնել սովորողի ուշադրությունը, բարձրացնել պատկերավոր հիշողությունը: Սովորողները կարողանում են ինքնուրույնություն դրսևորել՝ նյութը ջնջել, բացել, փակել, փոփոխել և այլն, ինչն օգնում է հիշողության զարգացման հարցում: Ինչպես տարբեր խաղերը, այնպես էլ ուսուցումը պլանշետով սովորողի մեջ առաջացնում է ձգտում արագ հաղթելու, առաջադրանքը սխալ անելու դեպքում ջնջելու և ճիշտը գրելու հնարավորություն տալիս:  Պլանշետը հնարավորություն է տալիս անհատական մոտեցում ցուցաբերել յուրաքանչյուրի նկատմամբ: Պլանշետով երեխան կարող է փնտրել-գտնել իրեն անհրաժեշտ նյութը, սովորել, ինքնակրթվել, գտնել իրեն անհրաժեշտ խաղը, լուսանկարել, ձեռքով նկարել և այլն: Կարող է մանրամասն ուսումնասիրել գիտության, մշակույթի ցանկացած բնագավառ, ցանկացած ժամի և ցանկացած քանակությամբ: Եթե մեկ խոսքով ասենք, պլանշետը մեր մոլորակը և նրա բաղադրիչ կազմող յուրաքանչյուր մասնիկը լայնորեն և հանգամանալից ուսումնասիրելու լավագույն աշխատանքային գործիքն է բոլոր տարիքի և հատկապես նախակրթարանային տարիքի երեխաների համար:

Եզրակացություն`

Կարծում ենք, որ չափի մեջ, ըստ անհրաժեշտության ու ճիշտ գործածելու դեպքում պլանշետը կդառնա քսանմեկերորդ դարի կրթության լավագույն ուսումնական գործիքը թե’ տանը և թե’ դպրոցում ու առհասարակ` ամենուր:

Դպրոց-պարտեզ, 5տարեկանների խմբի դասվար Արմինե Գյոնջյան

Ըստ իս, պլանշետը որպես ուսումնական գործիք շատ կիրառելի է 5-7 տարեկանների և նախակրթարանի համար: Պլանշետի միջոցով կարող են խաղալ շատ ուսուցողական խաղեր, սովորել գույները, երկրաչափական պատկերները, օտար լեզու, շախմատ, լուսանկարել, ձայնագրել, ճանաչել տառերը, մուտքագրել: Սակայն կարծում եմ, որ արդեն 2րդ -3րդ դասարանից ավելի հարմար է նոթբուքը,  քանի որ կան ծրագրեր որը չունի պլանշետը /Ֆիլմեր, ռադիոնյութեր ստեղծել,/ կամ ունի, բայց որակյալ չէ:

Դպրոց-պարտեզ, 5 տարեկանների խմբի դասվար Մարինե Մարտիրոսյան

Հինգ տարեկանների խմբում պլանշետը սկսեցինք օգտագործել հենց առաջին հանդիպումից։ Աստիճանաբար սովորեցինք օգտվել գործիքի հնարավոր մատչելի, ընկալելի ծրագրերից: Սովորեցինք պլանշետի paint ծրագրով նկարել, ձայնագրիչից, ֆոտոխցիկից օգտվել: Փորձը ցույց տվեց, որ պլանշետը սովորողի գործունեության կազմակերպման արդյունավետ միջոց է, պլանշետով աշխատանքը դառնում է նրա գործունեության մի մասը, ամբողջացնում, լրացնում այն պատկերների, տեսադասերի, ֆիլմերի, խճանկարների, տրամաբանական խաղերի և այլ նյութերի միջոցով: Նրանով հնարավոր է կոնկրետ կարողություն, հմտություն զարգացնել, լուծել անհրաժեշտ և նպատակային խնդիրներ: Պլանշետում բեռնված ծրագրերը, խաղերը ուսումնական են, ապահովում են սանի զարգացումը, կարևոր հմտություններ և կարողություններ փոխանցում:
Պլանշետի գործածման միակ  մտավախություն –խնդիրը, որ այս պահին անհանգստացնում է՝ այն է, որ տանը նույնպես չդադարի զարգացման գործիք լինելուց: Այդ խնդրի լուծումը տեսնում եմ ծնողական սեմինար պարապմուքնների կազմակերպման , ուսումնական խաղերի ընտրության մասով վարպետության բաց դասերի կազմակերմամբ:
Երկամսյա փորձառության ընթացքում պլանշետը գործածեցինք սահմանված ժամանակահատվածում և խնդիր չառաջացավ սաներին պլանշետից հեռացնելու, յուրաքանչյուր խաղ-գործունեություն պլանշետով որևէ գործունեության ձևի տրամաբանական շարունակությունն էր:
Ծնողներից ստացել եմ դրական արձագանքներ այն մասով, որ ունենք կոնկրետ սահմանված ժամանակ և ընտրված ուսումնական խաղեր, այլ է, երբ  սանն ինքն է կոնկրետ ժամի ընտրում բեռնված խաղերից որը խաղալ, բայց կա կոնկրետ բովանդակային սահմանափակում, որ սաներին չի մեկուսացնում, լարում , ագրեսիա չի առաջացնում, այլ խաղերը խմբային, թիմային բնույթի են և պահանջում են բաց, միասնական բանավոր քննարկումներ և սանը չի մեկուսանում  իր պլանշետի հետ:

Պլանշետով արվող ուսումնական նախագծերն օգնեցին մոտենալու սովորողներին, բացահայտել նրանց հետաքրքրություններն ու առանձնահատությունները: Օրինակներ.

Նոր դպրոց, 6 տարեկանների դասվար Մերի Գրիգորյան

5  տարեկան սովորողների խբի հետ 3-4 հանդիպում եմ ունեցել: Այդ ընթացքում պլանշետը գործածել ենք որպեսձայնագրիչ, տեսախցիկ, նկարել ենք Paint ծրագրով, խաղեր ենք խաղացել: Պլանշետը նորությություն չէր սովորողներ համար, բոլորն էլ  ինքնուրույն միացնում են այն, գտնում անհրաժեշտ գործիքները, խաղերը և  աշխատում:

Գործիքը նպաստում է  սոցիալական շփմանը: Գործիքով աշխատելիս սովորողները օգնում են իրար, սովորեցնում են, համագործակցում են: 

Գեղարվեստի կրտսեր դպրոց, 5 տաերակնների դասվար Կարինե Խառատյան
Կարևոր է հետևել, թե ինչ խաղեր, ծրագրեր կան պլանշետում, այնտեղ թողնել միայն անհարժեշտը: Սովորողները կարողանում են օգտվել PlayMarket-ից և այնտեղից ներբեռնել խաղեր:
Կարծում եմ, պլանշետը որպես ուսումնական գործիք շատ կիրառելի և տեղին է  հենց նախակրթրանում և 5տարեկանների ուսումնառության առաջին տարում: 
Քանի որ կարևոր և կիրառելի դեր ունեցավ հենց այդ տարիքային խմբերում: 
Պլանշետը որպես ուսումնական գործիք, հնարավորություններ էր տալիս կիրառել և օգտագործել այնպիսի ծրագրեր և խաղեր, որոնք ունեին  զարգացնող, ճանաչողական, տրամաբանական և  ուսումնական բնույթ: Պլանշետի օգնությամբ հնարավոր էր նույնիսկ շախմատ խաղալ, լուսանկարել, ձայնագրել, նկարահանել: 
Պլանշետը կիրառելով 2-4 տարեկանների խմբում կարողացանք խաղալ և կիրառել այնպիսի ծրագրեր, որոնց օգնությամբ երեխան կարողանում էր սովորել համադրել պատկերները, գույները, չափը և ձևը: Իսկ լուսանկարելու և ձայնագրելու հնարավորություններն էլ երեխային թույլ էին տալիս ազատ խոսելու, արտահայտվելու և ընկերոջ հետ զրուցելու նոր տարբերակներ կիրառել: Որոնց ժամանակ երեխան լինում էր ավելի ուշադիր՝ թե՛ իր և թե՛ ընկերոջ բանավոր խոքի նկատմամբ:
5 տարեկանների մեկամյա ուսուցման խմբում պլանշետը կիրառեցի այն ժամանակ, երբ նրանք այդ նույն գործիքի օգնությամբ արդեն կարողանում էին մուտքագրել, կարդալ: 
Հետաքրքրությամբ գտնում էին իրենց էջերում տեղադրված ընթերցարաններն ու ընթերցում, գտնում տարբեր խաղեր(ուսուցողական, զարգացնող) և խաղում: 
Ձայնագրում և նկարահանումներ իրականացնում:
Պլանշետի ճիշտ և հետևողական կիրառելու արդյուքնում հնարավոր է ունենալ մեծ և դրական արդյունքներ ուսումնառության հենց այս տարիքային փուլում:
Հիմնական դպրոց, 5 տարեկանների խմբի դասվար Գոհար Սմբատյան 

Պլանշետով սկսել եմ աշխատել մայիս, հունիս ամիսներին, երբ շաբաթը երկու անգամ 40 րոպեով մտնում էի հինգ տարեկանների խումբ: Դե, իհարկե, խումբ մտնելուց առաջ ուսումնասիրել եմ գործիքը, հետո միայն սովորողների հետ աշխատել: Խմբում միայն  Առնակը պլանշետից օգտվել գիտեր  և ինձ օգնում էր: Սովորողները շատ արագ կարողացան ֆոտոխցիկը օգտագործել: Պլանշետում paint ծրագիրը մի քիչ այլ էր, նրանք սովոր չէին այդ նկարչական ծրագրով նկերել, այն էլ` մատիկով: Անընդհատ փակվում , կորում, սխալ էր ստացվում: Ինչպես նշեցի, ես նախօրոք ուսումնասիրել էի գործիքը և սոց կայքերը ,գուգլ որոնողական կայքը պահպանվել էր և սովորողները հեշտությամբ բացեցին Հիմնականի, mskh-ի, youtube-ի,  և այլ  կայքեր:  Ինձ համար դժվար է սենսորային տարբերոկով աշխատելը, քանի որ դանդաղ է աշխատում, կամ մի քանի էջ միանգամից է բացվում, ուրիշ տեղ մտնում և այլն: Կարծում եմ,  սովորողների, ինչու չէ նաև ինձ համար ժամանակ է պետք, այդ կարողություններն ու հմտությունները կիրառելու, սովորելու, ամրապնդելու համար: Աշխատելու ընթացքում կհասկանամ թերություններն ու առավելությունները, այս մի քանի անգամ օգտագործելով դժվարանում եմ լիարժեք պատասխանել: 

Դիտումներ (0)

Яндекс.Метрика