5-6 տարեկանի ուսումնական պլանշետ. աշխատակարգ

«Մեկ սովորող-մեկ համակարգիչ» ծրագրում 5-6 տարեկանների համար պլանշետների կիրառումը` որպես ուսումնական նախագիծ, ներկայացված է կրթահամալիրի 2016 թվականի հեղինակային կրթական ծրագրում: Այդ նպատակով կրթահամալիրը ձեռք է բերել «Արմթաբ» պլանշետներ:

Պլանշետը նախատեսվում է դպրոցի 5 տարեկանների (2011 թ. ծնված) և 6 տարեկանների (2010 թ. ծնված) համար: Պլանշետները ըստ սահմանված կարգի ստանում են կրթահամալիրի կրտսեր դպրոցները (Նոր դպրոց, Դպրոց-պարտեզ, Գեղարվեստի դպրոց, Հիմնական դպրոց): Յուրաքանչյուր դպրոցի տրամադրվում է 6-ական պլանշետ` իրենց պատյաններով: Պլանշետների պահպանության (լիցքավորում) պատասխանատուն  դպրոցի ընթերցավարն է կամ դպրոցի ղեկավարի որոշմամբ այլ մասնագետ (Նոր դպրոցում՝ Լիլիթ Սահակյան, Գեղարվեստի կրտսեր դպրոցում՝ Կարինե Խառատյան, Հիմնական դպրոցում՝ Լուսինե Պետրոսյան, Դպրոց-պարտեզում՝ Հայարփի Տոնոյան), դպրոցում օգտագործման ծրագրի-աշխատակարգի պատասխանատուն` դպրոցի ղեկավարը, մեթոդական մշակումների պատասխանատուն` խմբի-դասարանի դաստիարակ-դասվարը:

Աշխատանքը

Նախագիծն ունենում է իր բլոգ-կայքը (պատասխանատու` Անահիտ Հարությունյան), նախագիծը մեդիագրադարանում ունենում էր իր էջը (պատասխանատու` Զարուհի Առաքելյան), որից օգտվում են նախագիծն իրականացնողները: ITlab կայքում գործում է պլանշետների ծրագրային ապահովման, տեխնիկական սպասարկման բաժին (պատասխանատու` Տիգրան Պարսիլյան):

Դպրոցը մշակում է աշխատակարգ, ժամանակացույց, ըստ որի կազմակերպում է «5-6 տարեկանի ուսումնական պլանշետ» նախագծի իրագործումը:

Դասվար-դաստիարակները.

  • Ուսումնասիրում են գործիքը (հնարավորությունները), ստեղծում ու փորձարկում առաջադրանքներ, մշակում ուսումնական փոքր նախագծեր, որոնց համար պլանշետը դառնում է ուսումնական գործիք. առաջադրանքները, նախագծերը հրապարակվում են իրենց բլոգներում և նախագծի բլոգում.
  • աշխատանքի արդյունքները, դիտարկումները, առաջարկները, հարցերը պարբերաբար ներկայացնում են իրենց բլոգներում և նախագծի բլոգում:

Կրթահամալիրի Գնահատման ծառայությունը.

  • անցկացնում է խմբում-դասարանում ուսումնասիրություն՝ պարզելու 5-6 տարեկանները ընտանիքում ինչ թվային տեխնիկա են գործածում (նմանատիպ ուսումնասիրություն անցկացվել է «Դպրոց-պարտեզ» ուսկենտրոնի կողմից, որը նպատակ ուներ պարզելու, թե 6 տարեկանները (2010 թ. ծնված) ինչ անհատական գործիք ունեն (նոթբուք, նեթբուք, պլանշետ). արդյունքները հայտնի են):

Նախագծի բլոգը նախատեսված է սպասարկելու ծրագրի սովորողներին, ծնողներին, դասվար-դաստիարականերին, ինչպես նաև ծրագրի իրագործման արդյունքները, դիտարկումները, մշակումները հավաքելու համար: Բլոգ մուտք կարելի է անել ինչպես իր հասցեով, այնպես էլ «Դպրոց-պարտեզ» ուսումնական կենտրոնի բլոգից, «Պարտեզ» ամսագրից, դպրոցների ենթակայքերից, mskh.am-ից:

Բլոգը կազմված է հետևյալ բաժիններից՝

  • ծրագրային ապահովման փաթեթ (IT Lab)
  • գործիքով աշխատելու ուղեցույց (անվտանգության, սպասարկման)
  • ուսումնական նյութեր (մեդիագրադարան)
  • գործիքով աշխատելու ուղեցույց (առողջապահական, ուսումնական կիրառման)
  • երգարան
  • հեքիաթներ
  • խաղեր
  • մուլտֆիլմեր
  • այլ
  • մեդիահմտությունների առաջնության առաջադրանքներ
  • ուսումնական նախագծերի փաթեթ (դասվար-դաստիարակների բլոգ)
  • նախագծեր, արդյունքներ
  • դիտարկումներ, խնդիրներ, առաջարկություններ
  • մեթոդական մշակումներ («Դպիր»).

Պլանշետի կիրառման արդյունքում՝

  • Նախագծի ցուցահանդեսը
  • 5-6 տարեկանների պլանշետային ստեղծագործություններ
  • Ինքնանկարներ
  • Լուսանկարներ
  • Մեթոդական ուղեցույց
  • Ուսումնական նյութերի փաթեթ
  • 5-6 տարեկանների ավելի ակտիվ մասնակցություն կրթահամալիրի օրացույցով որոշված ստուգատեսներին

Ուսումնասիրության թեմաներ

  • Էլեկտրոնային գրատախտակի ու պլանշետի միջև կապը:
  • Էլեկտրոնային գրիչների կապը պլանշետի հետ:
  • Պլանշետների չբացահայտված հնարավորությունները:

 

 

 

Դիտումներ (0)

Яндекс.Метрика