Ուսումնական պլանշետը տանը և դպրոցում

Նախագիծ

1779698_973341476052978_6137248110248160778_nՈւսումնական պլանշետը (գործիք) իր հնարավորություններով (տեխնիկական),  բովանդակությամբ (ծրագրային) սովորողի (երեխայի), մասնավորապես՝ 5-6 տարեկանի համար ինքնակրթության (ինքնուրույն սովորելու, ինքն իրեն կրթելու, սովորեցնելու), դրա կազմակերպման լավ հնարավորություն (միջոց, միջավայր) է:

Դասարանում (խմբում) ուսումնական պլանշետը լինում է սովորողներին հասանելի վայրում: Դասվար-դաստիարակի հիմնական գործառույթը դառնում է դիտարկելարձանագրելը, կարելի է «թաքնված տեսախցիկի» սկզբունքով էլ աշխատել: Պլանշետների լիցքավորումը նույնպես կազմակերպել սովորողների հետ՝ հետևելով լիցքավորմանը: Պլանշետն անհրաժեշտ է սովորողի հետ ուղարկել տուն: Ծնողը պիտի դիտարկի, թե երեխան տանը ինչպես է գործածում պլանշետը, ինչ է անում (խաղում, աշխատում,…) ու իր դիտարկումները ներկայացնի պատումի, տեսանյութի տեսքով.

Ուսումնասիրություն-դիտարկումների հիմնական ուղղություններն են՝

  • պլանշետը որպես ֆոտոխցիկ (լուսանկարների շարք)
  • պլանշետը որպես ձայնագրիչ (ձայնագրություններ, աուդիոնյութեր)
  • պլանշետը որպես նկարչական գործիք (նկարների շարք)
  • պլանշետը որպես ուսումնական (նախագծային) գործիք (ուսումնական խաղեր, մուլտֆիլմեր, երգեր, հեքիաթներ, օտար լեզուներ…). ինչ են նախընտրում լսել, դիտել և ինչ ենք առաջարկում…նաև՝ ինչ ու ինչպես են սովորում այդ գործիքի կիրառմամբ (համրանք, տառաճանաչություն, ընթերցում, մուտքագրում, այլ…)
  • պլանշետը որպես դասավանդողի ուսումնական գործիք
  • պլանշետը որպես ընտանեկան նախագծերի գործիք
  • պլանշետը որպես ճամփորդական գործիք
  • պլանշետը որպես տեսանկարահանող գործիք. imovie ծրագիր:
  • տանը պլանշետ ունեցող և պլանշետ չունեցող երեխաների մոտ նկատվո՞ւմ են տարբերություններ, մասնավորապես՝օտար լեզուների իմացության, գործածության առումով:
  • այլ (նոր բացահայտումներ, հնարավորություններ)՝
    Օգտակար հղումներ՝
  • http://bpuerling.yolasite.com/
  • http://www.prekinders.com/ipads-in-the-preschool-classroom/
    https://www.youtube.com/watch?v=SIx32azCnTk&ebc=ANyPxKrT_etDEfggTkB_nS8a0ZbE3b6Cberr5ImQAMP3zlRe9yenle8G-cTDQzAY4nilHmlHZ4hvYSw2Rux6p7STgrZNmhgemg&nohtml5=False
  • http://www.duckduckmoose.com/educational-iphone-itouch-apps-for-kids/wheels-on-the-bus/
  • http://www.rinki.net/pekka/monkey/
  • https://evernote.com/intl/ru/penultimate/
  • https://itunes.apple.com/us/app/art-authority-for-ipad/id364048834?mt=8

Մարտի 21-26-ի կրթահամալիրում նախագծային ուսուցման շաբաթ է:

Նախագծային աշխատանքների ուղղությունները՝

Պլանշետը որպես ընթերցարան

Յուրաքանչյուր սովորող ստեղծում է էջ, որը կարդալու են իր ընկերները ու ստեղծելու են իրենց պատասխան էջերը: Էջ-էջ ընթերցարանները «պտտվելու-թափառելու» են՝ հավաքվելով «Պարտեզ»-ում ու «Բզեզ»-ում:

Առաջարկում եմ Արեգի ստեղծած էջերը դնել շրջանառության մեջ՝ կարդալ խմբերովկարդալ ընտանիքում ծնողի հետ, ստեղծել պատասխան էջեր, որոնք կուղարկեն իրար ու շրջիկընթերցարանը որպես նախագիծ 5-6 տարեկանների խմբերում կդառնա իրողություն:

Կարելի է սկսել բառից. մուտքագրել, նկարել  բառ, բառեր՝ ուղարկել իրար: Հետո՝ բառակապեր…

Կարելի է օգտագործել նկարչական paint, power point ծրագրերը:

Տես՝ սովորողի օրագիրը:

Կամ՝ այլընտրանքային (ռոդարիական) ընթերցարան 

Կարող են իրենց արած լուսանկարը կամ ինքնանկարը ներբեռնել որևէ նկարչական ծրագրում, ձևավորել, նկարազարդել իրենց ցանկությամբ, մուտքագրել անունը կամ այլ բառ, պահպանել… Արդյունքում կարող է ստեղծվել ևս մի ընթերցարան՝ իրենց լուսանկար-ինքնանկարներով…Ինքնանկարներ կարող են անել օգտագործելով նաև հայելին…

Օտար լեզու՝ պլանշետով

Շարունակել ուսումնասիրությունը, թե պլանշետի գործածումը (օտարալեզու դիտում-լսումները, խաղեր խաղալը, այլ…) ինչ ազդեցություն  ունեն (օտար լեզվով ավելի շատ բառեր գիտի, քան տանը պլանշետ չունեցողը,…. )…Կարելի է ընտրել երկու սովորողի, որոնցից մեկը տանը պլանշետ ունի, իսկ մյուսը՝ ոչ ու դիտարկել՝ գրանցելով օտար լեզվի ունեցած ազդեցությունը (եթե կա…):

Տես՝ օտար լեզու:

Շախմատ՝ պլանշետով

Պլանշետով շախմատային խաղեր, թե՞ շախմատ: Դիտարկել, թե որն է նախընտրելի, դրանց ունեցած ազդեցությունը…

Մաթեմատիկա՝ պլանշետով

Պլանշետը որպես մաթեմատիկական հասկացությունների (տոկոս-լիցքավորման տոկոս, աճում-նվազում), ժամանակի (ժամացույց,  ժամ, րոպե, վայրկյան), օրացույցի (տարի, ամիս, օր) յուրացմանը նպաստող գործիք:

Պլանշետը որպես հարցազրույց-գործիք («Ես կարողանում եմ» շարք)

Զույգերով կամ խմբերով զրուցում են, թե ինչ են կարողանում անել՝ միաժամանակ ցույց տալով կարողություններ-հմտությունները:

Վազք + հեծանիվ + պլանշետ ուղղություն-նախագծի դիտարկում-ներկայացում ռոդարիա-աղայանական ստուգատեսում:

Կարելի է բաժանվել համապատասխանաբար երեք խմբերի՝ հեծանվորդների, վազորդների, հետիոտների: Նախապես որոշված տարածքը՝ միևնույն կետից՝ միաժամանակ անցնել հեծանվով, վազքով ու քայլելով: Պլանշետով արձանագրել, թե որքան ժամանակում անցան ճանապարհը ու համեմատել արդյունքները: Կարող է լինել լրագրողների խումբ, որը կլուսաբանի ընթացքը:

Պլանշետը՝ ռոդարիա-աղայանական ստուգատես-նախագծի գործիք

Մուլտֆիլմերը տես այստեղ:

Հեքիաթները տես այստեղ:

Դիտումներ (0)

Яндекс.Метрика