Մայիսյան հավաք 2016

set_character_style

Հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան ամենամյա ստեղծագործական 11-րդ բաց հավաք

Կազմակերպիչ`      Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Աջակից`                   ՀՀ ԿԳՆ
Մասնակիցները՝     հեղինակային կրթական ծրագրերի հեղինակներ և փորձագետներ՝ գործընկերներ հաստատությունների մասնագետներ, կրթահամալիրով հետաքրքրվող, կրթահամալիրի դպրոցներում, ակումբներում իրականացվող ուսումնական նախագծերի մասնակից մշակութային և հանրային գործիչներ, մտավորականներ, կրթության գործի ծրագրման և կազմակերպման աշխատողներ ՀՀ ԿԳՆ, ԿԱԻ-ի, ԿՊՏ-ի, ԿՏԱԿ-ի առաջադրմամբ, կրթահամալիրի դպրոցների սովորողների ծնողներ, հանրակրթական դպրոցների մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, անհատներ

Նպատակը՝  կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի արդյունքների (հավաքից հավաք) հրապարակում, քննարկում, գնահատում, գործընկերության հաստատում
հեղինակային կրթական այլ ծրագրերի ներկայացում

Աշխատակարգ

Ապրիլի 1-26՝ հավաքի նախապատրաստում ըստ դպրոցների, ուսումնական կենտրոնների և մասնախմբերի

  • Հավաքի տարածում, մասնակցության հայտերի ընդունում
  • Ուսումնական բլոգներում, ենթակայքերում, կայքում, «Դպիր» ամսագրում «Հավաքից հավաք», «Հեղինակային կրթական ծրագրի կազմակերպում», «Ուսումնական պարապմունքի նոր կազմակերպում» ստուգատեսների նյութերի հրապարակում

Ապրիլի 26. հավաքի մանրամասն ծրագրի, օրացույցի հրապարակում

Ապրիլի 26-մայիսի 1. հավաքի ծրագրում ներառված պարապմունքների, կլոր սեղան-քննարկումների, ուսումնական նորամուտների և մեկնարկների ծրագրերի հրապարակում

Մայիսի 2-5. նախագծային ուսուցումը՝ որպես հեղինակային կրթական ծրագրի արդյունք

Ներկայացվում են.

  • նախակրթարանը, կրտսեր, միջին, ավագ դպրոցները, քոլեջը 2016-2017 ուսումնական տարում
  • լրացուցիչ կրթությունը 2016-2017 ուսումնական տարում
  • արվեստանոց-արհեստանոց-լաբորատորիա-ակումբները կրթահամալիրում 2016-2017 ուստարում
  • ամառային ուսումնական նախագծեր, ճամբարներ, ստուգատեսներ
  • կրթական փոխանակումներ, հանրակրթական կամուրջներ

Ուսումնական նորամուտներ, մեկնարկներ
Ցուցադրություններ
Համերգներ, ներկայացումներ

Մայիսի 5-ին՝ Համբարձման տոն. թանապուրի, կաթնապուրի ծիսական հյուրասիրություն

Մայիսյան հավաքի օրերին հանձնվող մրցանակները՝

  • «Հակոբ Հակոբյան»
  • «Ռուդիկ Հարոյան»
  • «Վահան Ասատրյան»
  • «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»
  • «Մուտք մանկավարժություն»
  • «Գրադարանի աղջիկ»

5-6 տարեկանների մայիսյան հավաքի ծրագրերը դասվար-դաստիարակաների բլոգներում՝

Աննա Ստեփանյանի բլոգում

Արմինե Գյոնջյանի բլոգում

Կարինե Խառատյանի բլոգում

Սրբուհի Ներսիսյանի բլոգում

Մարգարիտ Հեքիմյանի բլոգում

Գոհար Սմբատյանի բլոգում

 

 

Դիտումներ (0)

Яндекс.Метрика