Եռամարտը 6 տարեկանների համար
Եռամարտն իր մեջ ներառում է 3 սպորտաձևեր՝
- Լող
- Հեծանվասպորտ
- Վազք/Քայլք
<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի 6 տարեկանների շրջանում իրականացվող եռամարտի նպատակն է՝
- Սովորողների ֆիզիկական ակտիվության , ճիշտ կեցվածքի, առողջության ապահովումը
- Ակտիվ կենսակերպի ձևավորում, ամրապնդում և անցումը պահանջմունքի
- Ֆիզիկապես և հոգեպես ներդաշնակ անհատներ ձևավորելը
- Սովորողների մոտ նպատակասլացություն, ընկերասիրություն, փոխօգնություն և այլ հատկանիշների ձևավորում
Լողի պարապմունքների հիմանական նպատակն է ուսումնական պարապմունքների ընթացքում հասնել լողի հմտության բավարար տիրապետմանը յուրաքանչյուր սովորողի/մասնակցի կողմից:
6 տարեկաններ
- Քայք, վազք ջրում
- Ճիշտ շնչառություն (արտաշնչում) ջրում
- Ինքնույն տեղաշարժում ջրում
- Ձեռքերի և ոտքերի համակցված աշխատանք ջրում
Հեծանիվ վարելու հմտությունների ուսուցում և գործնական դասերի անցկացում:
6 տարեկաններ
- Հավասարակշռության պահում
- Վարման տեխնիկայի ուսուցում
- Անվտանգության կանոնների ուսուցում
- Հեծանվային արշավ
Քայլքը և վազքը հանդիսանում են շարժումների բնական ձևեր, օժանդակում են հենաշարժողական ապարատի զարգացմանը, ճիշտ շնչառության և սրտի կանոնավոր աշխատանքի ապահովմանը: Կարևոր է նաև առաջադրված քայլքի տեմպի պահպանման կարողությունը: Որոշակի հմտությունների ձեռք բերումից հետո կազմակերպել քայլարշավներ՝ աստիճանաբար ավելացնելով հեռավորությունը:
6 տարեկաններ – քայլքի և վազքի ուսուցման ժամանակ երեխաներին պետք է ծանոթացնել ազատ, թաթերի վրա, ճիշտ կեցվածքով ուղղաձիգ քայլքի և վազքի հմտություններին: Հիմանական շեշտը դրված է անկաշկանդ քայլքի/վազքի, ճիշտ կեցվածքի և շնչառության վրա: Երեխաները անկաշկանդ քայլում/ վազում են իրենց կարողությունների և հնարավորությունների սահմաններում:
Հեղինակ՝ Տաթև Համբարյան
Դիտումներ (0)
Նոր մեկնաբանություններ