Մայրենի լեզվի օրեր

14625410_1227462720639940_1078475351_nՆախագծի տևողությունը՝ փետրվարի 20 — մարտի 10:

Ուղղությունները՝

  • Աուդիո-, տեսա- ընթերցարանների ստեղծում
  • Ռադիոնյութերի, ռադիոթատրոնների ստեղծում
  • Շրջիկ ընթերցարանների ստեղծում
  • Շրջակա միջավայրը (խանութներ, ցուցատախտակներ) որպես ընթերցարան
  • Անունների (անվանակոչման պատմություններ), բարբառների ուսումնասիրություն
  • ռոդարիական հնարքների կիրառմամբ անսովոր բառարանների, ընթերցարանների ստեղծում

Թեմաները՝

  • Աուդիո-, տեսա- ընթերցարանների ստեղծում

Սովորողների հետ շարունակում ենք ստեղծել թումանյանական, աղայանական, ռոդարիական, խնկոյանական ստեղծագործությունների, ինչպես նաև շուտասելուկների, սուտասելուկների, առած-ասացվածքների, հանելուկների տեսա- ու աուդիո- տարբերակները:

  • Շրջիկ ընթերցարաններ

Սովորողների հետ ստեղծում ենք ընթերցարանային նկար-էջ՝ բառով, բառակապակցությունով, նախադասությունով, պատմությունով: Անհատական կամ դասարանային ընթերցարանը հրապարակում ենք: Ընթերցարանը ընթերցում են այլ դպրոցի, դասարանի սովորողները ու ստեղծում են պատասխան էջ(եր), ընթերցարաններ: Դրանք նաև որպես մեկնաբանություններ կարող ենք հրապարակել:

  • Շրջակա միջավայրը (խանութներ, ցուցատախտակներ) որպես ընթերցարան

Սովորողը լուսանկարում, տեսագրում է բոլոր այն ցուցատախտակները, խանութների անվանումները, այլ, որոնք նա տնից-դպրոց, դպրոցից-տուն ճանապարհին ընթերցում է:

  • Անունների (անվանակոչման պատմություններ), բարբառների ուսումնասիրություն

Իմ անունը (անվան ծագման, կոչման պատմություններ)

Սովորողն իր ծնողներից, տատիկ-պապիկներից հարցազրույց է վերցնում, թե ինչպես ու ովքեր են որոշել իր անունը, ում պատվին են իրեն անվանակոչել, ինչ է իր անունը նշանակում, ինչ հետաքրքիր ընտանեկան պատմություններ կան իր անվան հետ կապված: Հարցազրույցները որպես ռադիոնյութեր, տեսանյութեր կարող են հրապարակվել:

Մեր բարբառները

Սկսում ենք ուսումնասիրել, հավաքել, թե մեր ընտանիքներում տատիկ-պապիկները, հարազատները ինչ բարբառով են խոսում, որ բառին որ բարբառով ինչ են ասում: Մեկ բառը տարբեր բարբառներով ինչպես կլինի: Հավաքում ենք ընտանեկան հարցազրույցներ, բարբառներով ընթերցարաններ:

Այլ

Աշխատանքները հրապարակվում են դասավանդողի, սովորողի բլոգում:

Արդյունքում՝

«Իմ անունը», Մարի Միքայելյան ու սովորողներ

«Իմ անունը», Անահիտ Հարությունյան ու սովորողներ

Մեր շրջիկ այբբենարանը, Լիլիթ Սահակյան ու սովորողներ

Մուտքագրում են վեց տարեկանները, Լիլիթ Սահակյան ու սովորողներ

Շրջիկ ընթերցարան, Փիրուզա Հարությունյան ու սովորողներ

Բառախաղ, Փիրուզա Հարությունյան ու սովորողներ

Մի քանի բառ բարբառով, Գոհար Սմբատյան ու սովորողներ

 

 

Դիտումներ (0)

Яндекс.Метрика