«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հոկտեմբերիկ» ստուգատես
Անցկացման վայրը՝ Մարմարյա սրահ
Սկիզբը՝ հոկտեմբերի 27, 11:00
Մասնակիցներ`
Արևելյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Լիլիթ Սահակյան, Տաթև Ստեփանյան
Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մարինե Մարտիրոսյան, Սոֆյա Գրիգորյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Գոհար Սմբատյան, Մարինե Մկրտչյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մարի Միքայելյան, Հասմիկ Մաթևոսյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան
Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:
Ստուգատեսը վարում են Քոլեջի ուսանողները:
Մասնակիցների մուտքը գունավոր շապիկներով, մեղվի պոզիկներով, մեղվային թևնոց-վզնոց շրխկաններով, նախապես պատրաստված փոխինձե (փոխինդե) գնդիկներով լի զամբյուղներով:
Էկրանի դիմաց Արևելյան ու Հյուսիսային դպրոց-պարտեզներն են: Էկրանից աջ՝ Հարավային դպրոց-պարտեզն է, իսկ էկրանից ձախ՝ Արևմտյան դպրոց-պարտեզն է ու Քոլեջի 5 տարեկանները:
Ծրագրում՝
Հնչում է երաժշտություն:
Մեղուները բզբզալով, շրխկացնելով ներկայանում են:
Խմբերը երեք անգամ կանչում են պըզ-պըզ-պըզպըզան` սկզբում կամաց, հետո՝ քիչ բարձր, վերջում՝ զիլ և բերանացի կարդում են Խնկոյանի «Մեղու» բանաստեղծությունը.
Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կխմես,
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:
Երգում ենք «Կոտ ու կես» երգը:
Բերանացի կարդում ու խաղում ենք «Խնոցի»-ն.
Խնոցի, խնոցի,
Գցեցի ու բռնեցի,
Տարա – բերի` զարկեցի,
Հրեցի, չխչփեցի,
Հարեցի, հա, հարեցի,
Դեղին կարագ հանեցի:
Երգում ենք «Խնոցի» երգը:
Բերանացի կարդում ենք Աղայանի «Ահա եկավ խոտ հարողը».
Ահա եկավ խոտ հարողը,
Ուսին դրած գերանդին:
Ամբողջ խոտը նա հարել է,
Բան չի թողել մեր հանդին:
_Այ խոտ հարող, ասա տեսնենք,
Դու ինչպե՞ս ես խոտ հարում:
_Ահա այսպես, լավ նայեցեք,
Ես այսպես եմ խոտ հարում:
_Ջան, ինչ լավ է, եկ սովորենք
Մենք էլ այսպես խոտ հարենք:
Հե՜պ, հո՜պ,
Հե՜պ, հո՜պ:
Երգում ենք «Հեփ-հոփ»:
Պարում ենք Փափուռի:
Հյուրասիրությունը՝ փոխինձե գնդիկներ:
Ստուգատեսի պատասխանատու՝ Արևելյան դպրոց-պարտեզ, Լիլիթ Սահակյան ու ընկերներ:
Դիտումներ (0)
Նոր մեկնաբանություններ