Ծուղրուղո՜ւ, սեպտեմբերիկ է…

thumbnail_img_3339«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Սեպտեմբերիկ» ստուգատես

Անցկացման վայրը՝ Յուրի Բախշյանի այգի
Սկիզբը՝ 11:00
Մասնակիցներ` 
Արևելյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Լիլիթ Սահակյան, Տաթև Ստեփանյան
Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մարինե Մարտիրոսյան, Սոֆյա Գրիգորյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Գոհար Սմբատյան, Մարինե Մկրտչյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Նարինե Ամուջանյան, Հասմիկ Մաթևոսյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Ստուգատեսը վարում են Քոլեջի ուսանողները:

Մասնակիցների մուտքը գունավոր շապիկներով, գլխարկներով, խուրջին-ուսապարկերով, փայտե գդալ-շրխկաններով, խաղողով լի զամբյուղներով, նախապես պատրաստված փազըլ-կտորներով:

Նախապես դասվարները սովորողների հետ պատրաստում են մեծ փազըլ (4-6 կտոր ունեցող),  ասենք՝ աքլորի տեսքով: Յուրաքանչյուր խումբ տեղում հավաքում է իր փազըլը ու շրջան կազմում դրա շուրջը:

Ծրագրում՝

Հնչում է երաժշտություն: «Գնացք» խաղով աքլորիկները ներկայանում են:
Խաղ «Ծուղրուղու».  Խմբերը երեք անգամ կանչում են ծուղրուղու`  սկզբում կամաց, հետո՝ քիչ բարձր, վերջում՝ զիլ և  բերանացի կարդում  ենք «Լուսաբացին» բանաստեղծությունը.

— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։
Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.

Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

Երգում ենք «Խորոզ»  երգը

Կիկի կիկի կիկլիկո, խորոզ տարան Կիկլիկո.    Վայ~…….
Ձորն ի վեր ծնեբակ,
Նմանի արեգակ:

1.Տարան գցին ամբարը,
Վերին դրին մեծ քարը.
Վայ, իմ խորոզ Կիկլիկո,
Նխշուն խորոզ Կիկլիկո      Վայ~……..
Ձորն ի վեր ծնեբակ,
Նմանի արեգակ:

2.Կատար ուներ արեգակ
Ձենը զնգուն, քան զանգակ,
Վայ ,իմ խորոզ Կիկլիկո
Նխշուն խորոզ Կիկլիկո      Վայ~……..
Ձորն ի վեր ծնեբակ,
Նմանի արեգակ:

Բերանացի կարդում ենք  Խնկոյանի «Աքաղաղն ու կտուրը»
Մի աքաղաղ կարմրապեծիկ,
Իր ոտքերը երկար ու ձիգ,
Կտրին տալով` վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ ես զոռ տալիս,
Էս կտուրը փուլ չի գալիս:

Երգում ենք  Կոմիտասի «Կաքավիկ» երգը

Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն՝ սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն.
կրկներգ
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։

Քո բուն հյուսած ծաղիկներով՝
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լըցված ցող ու շաղով,
Քընես, կելնես երգ ու տաղով.
կրկներգ
Պարում ենք «Թամզարա»
Երգում ենք Կոմիտասի «Ձիուկ» երգը

Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Վազե՛, ձիո՛ւկ, հո՛պ,
Քարեն վեր, Դարեն վեր,
Սիրուն ձիուկ, Դեպի լեռ.
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:
Տրո՛փ, տրո՛փ, տրո՛փ,
Հո՛պ, հո՛պ, հո՛պ:

 Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Գետեն անցիր ափ,
Մի՛ վազեր, Մի՛ կոտրեր,
Կարմիր ձիուկ, Իմ ոտներ.
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:
Թա՛փ, թա՛փ, թա՛փ,
Ա՛փ, ա՛փ, ա՛փ:

 Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Այժմ կեցիր դու,
Ու արի, Կեր գարի,
Գիրո՛ւկ ձիուկ Քաջարի.
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:
Պռո՛ւ, պռո՛ւ, պռո՛ւ,
Դո՛ւ, դո՛ւ, դո՛ւ:

Խաղ` «Աքլորակռիվ»:
Հյուրասիրություն` խաղող:

Պատասխանատու՝ Հարավային դպրոց-պարտեզ, Գոհար Սմբատյան և ընկերներ:

Դիտումներ (0)

Яндекс.Метрика