Մարզատոն

b413Սկիզբը՝ 10.00

Վայրը՝ Ա.Բաբաջանյան 25, «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրի Մայր դպրոց, հեծանվային հրապարակ

Մասնակիցներ՝ 6 տարեկաններ

Դասավանդողներ

Նոր դպրոց-Աննա Ստեփանյան

Հիմնական դպրոց-Սրբուհի Ներսիսյան

Գեղարվեստի կրտսեր դպրոց-Կարինե Խառատյան

Բ-4  դպրոց- պարտեզ-Արմինե Գյոնջյան

Ծրագրում՝ սպորտային խաղեր

Անհարժեշտ գույք՝ հեծանիվներ, կանգնակներ, օղակներ, գնդակներ, պարաններ:

Խմբերը կանգնում են շարքերով և կատարում  նախավարժանք (5 րոպե):

Խաղ 1. Հեծանվախաղ

Սովորողները կազմում են զույգերով շարք: Յուրաքանչյուր խմբից 2 սովորող հեծանիվներն առանց վարելու հասցնում է եզրագիծ, շրջանցում է կանգնակը և վերադառնում՝ փոխանցելով հեծանիվները հաջորդ զույգին:

Խաղ 2. Շրջանցում հեծանիվներով

Սովորողները կազմում են զույգերով շարք: Յուրաքանչյուր խմբից 2 սովորող հեծանիվները վարելով անցնում են  ուղիղ ճանապարհով մինչև եզրագիծ, շրջանցում են կանգնակը և վերադառնում ՝ փոխանցելով հեծանիվները հաջորդ զույգին:

Խաղ 3. Օղակախաղ

Խաղահրապրակում՝ ասֆալտի վրա, շարքերի դիմաց դրված են օղակներ: Սովորողը, ձեռքերում գնդակ բռնած , երկու ոտքերով թռնելով մի օղակից մյուսը՝ անցնում է ճանապարհը, գնդակը թողնում եզրագծի կանգնակի մոտ և վերադառնում: Հաջորդ սովորողը նույնպես  ցատկելով հասնում է գնդակին  և վերադարձնելով այն ՝փոխանցում ընկերոջը: Եզրագիծը հատելուց հետո վերադառնում են վազելով:

Խաղ 4. Պարաններով խաղ

Սովորողներից երկուսը բռնում են պարանի  երկու եզրերից՝ շարքերից հեռու պահելով պարանը որոշակի բարձրության վրա: Մյուս սովորողները հերթականությամբ անցնում են պարանի տակով, շրջանցում կանգնակը  և հասնում մինչև եզրագիծ:

Խաղ 5. Գնդակներով խաղ

Սովորողները կազմում են սյունաձև շարք: Սովորողներից երկուսը օղակը բռնած կանգնում են եզրագծի մոտ: Մյուս սովորողները, հերթականությամբ գնդակը խաղացնելով, հասնում են  օղակին և նետում գնդակը օղակի մեջ: Եզրագծից վերադառնում են  վազելով՝ գնդակը ձեռքին բռնած:

Հյուրասիրությունը՝ պաղպաղակներ:

 

 

 

 

 

Դիտումներ (0)

Яндекс.Метрика