«Բզեզ»-ի մասին

bzezz«Բզեզ» ուսումնական կայքը ստեղծվել է 2016 թվականի փետրվարին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Այն հիմնականում նախատեսված է նախադպրոցական, կրտսեր դպրոցական տարիքի սովորողների, նրանց ծնողների, դասավանդողների ու այլ հետաքրքրասերների համար:

Կայքն ընդհանուր զարգացման, ինքնուրույնության (ինքնակրթություն) ձեռք բերման հնարավորություն է ոչ միայն երեխաների համար, այլ նաև նպատակ ունի սպասարկելու ծրագրի ծնողներին, դասվար-դաստիարակներին, ինչպես նաև հավաքել ծրագրի իրագործման արդյունքները, դիտարկումները, մշակումները:

Ուսումնական փաթեթ բաժնում կարող եք գտնել ծրագրի սպասարկման մի շարք ուղեցույցներ:

Հեքիաթներ, ոտանավորներ, խաղեր, մուլտֆիլմեր, երգեր, պարեր բաժինները առաջին հերթին նախատեսված են երեխաների համար:

Դիտումներ (0)

Яндекс.Метрика