Ջա՜ն, մայրիկ ջան, դեկտեմբերիկ է…

20161027_112629«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Դեկտեմբերիկ» ստուգատես

Անցկացման վայրը՝ Մարմարյա սրահ
Սկիզբը՝ դեկտեմբերի 22, 11:00
Մասնակիցներ` 
Արևելյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Լիլիթ Սահակյան, Մարինե Ոսկանյան
Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մարինե Մարտիրոսյան, Սոֆյա Գրիգորյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Գոհար Սմբատյան, Մարինե Մկրտչյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մարի Միքայելյան, Հասմիկ Մաթևոսյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Մարինե Մկրտչյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Էկրանի դիմաց  Արևելյան ու Հյուսիսային դպրոց-պարտեզներն են: Էկրանից աջ՝ Հարավային դպրոց-պարտեզն է, իսկ էկրանից ձախ՝ Արևմտյան դպրոց-պարտեզն է ու Քոլեջի 5 տարեկանները:

Ստուգատեսը վարում են  թատրոնի լաբորատորիայի ուսանողները:

Մասնակիցների մուտքը  Ձմեռ պապիկի տոնական գլխարկներով, գունավոր շապիկներով, սպիտակ օձիք-թիկնոցներով, ընկույզից պատրաստված շրխկաններով` չարխափաններով:

Ծրագրում՝

 Հնչում է Ամանորյա երգ «Զանգակներ»

Միասնական պար. պարում են դասվար-դաստիարակները՝ «Էջմիածնի»

Խաղ «Գնացք-ծաղրածու»

Բոլորը դառնում են գնացքներ և պտտվում են սրահում՝ անցնելով ծնողների ու ուսանող ծաղրածուների, որոնք բերել են նաև Ձմեռ պապի նվեր-պարկերը, կողմից կազմված կամրջակների տակով : Հենց երաժշտությունը դադարում է՝  կքանստում են կամ կամրջակը բռնում է այդ պահին տակով անցնող «վագոնին»։  Խաղը շարունակվում է մինչև երաժշտության ավարտը, որից հետո յուրաքանչյուր խումբ իր տեղում շրջան է կազմում։

Էկրանին պտտվում են 5 տարեկանների գործունեության լուսանկարները:

Միասնական ընթերցանություն՝ Հ. Թումանյան  «Առաջին ձյունը»

 – Վա՜յ, մայրիկ ջան, տե՛ս՝
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալիս…
Այսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
– Չէ, ի՛մ անուշիկ,
Թիթեռներ չեն էդ,
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
Էդ ձյունն է գալիս,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Միասնական երգ ՝  «Զար զընգը»

Միասնական ընթերցանություն՝  «Ճպուռն ու մրջյունը» 

Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:

Միասնական երգ – պ ա ր ՝ «Հոպ  թռի»

Միասնական ընթերցանություն՝  Ա. Խնկոյան «Ձմեռ պ  ա  պ  ի »

Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։

Բոլորը միասին 3 անգամ կանչում են ․

– Արի՜ , արի՜, Ձմե՛ռ պապի

Ներս է մտնում Ձմեռ պապը, ողջունում է բոլորին:

Միասնական երգ-պար Ձմեռ պապիի հետ՝ «Բասեն բարի»

Միասնական երգ՝ «Խորոզ»

Միասնական պար. «Խամ-խամա»

Հյուրասիրությունը՝ շաքարաքլորներ, ասիլ-վասիլներ, տարեգաթաներ, որոնք հետաքրքիր ձևավորված են և յուրաքանչյուրից կախված է բառ-մաղթանք, բարեմաղթանք, շնորհավորանք, օրհնանք, որոնք ամսվա ընթացքում հավաքել են 5 տարեկանները:

Ստուգատեսի պատասխանատու՝ Հյուսիսային դպրոց, Մարի Միքայելյան ու ընկերներ

 

Դիտումներ (0)

Яндекс.Метрика