Նոյեմբերիկ է…

30-2«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Նոյեմբերիկ» ստուգատես

Անցկացման վայրը՝ Մարմարյա սրահ
Սկիզբը՝ նոյեմբերի 24, 11:00
Մասնակիցներ` 
Արևելյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Լիլիթ Սահակյան, Մարինե Ոսկանյան
Արևմտյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մարինե Մարտիրոսյան, Սոֆյա Գրիգորյան
Հարավային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Գոհար Սմբատյան, Մարինե Մկրտչյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 5 տարեկաններ, Մարի Միքայելյան, Հասմիկ Մաթևոսյան
Քոլեջի 5 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Մարինե Մկրտչյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Ստուգատեսը վարում են Քոլեջի ուսանողները:

Մասնակիցները մուտքը  գունավոր շապիկներով, ճակտնոցներով, թևնոց  խուրջիններով: Ներկայանում են որպես ցորենիկներ, մշակներ:

Էկրանի դիմաց  Արևելյան ու Հյուսիսային դպրոց-պարտեզներն են: Էկրանից աջ՝ Հարավային դպրոց-պարտեզն է, իսկ էկրանից ձախ՝ Արևմտյան դպրոց-պարտեզն է ու Քոլեջի 5 տարեկանները:

Ծրագրում՝

Նոյեմբերիկները սրահ են մտնում թևնոց խուրջին շրխկաններով, ռիթմիկ երաժշտական համար կատարելով:
Միասնական ընթերցանություն՝ Ղ. Աղայան «Առավոտը գյուղում»:
Սաները ըստ դպրոցների շրջաններ են կազմում սրահի կենտրոնում և սկսում ենք բերանացի ասել-խաղալ ստեղծագործությունը:
Միասնական երգ-խաղ` «Հախչա-հուխչա»
Հախչա, հուխչա, 
– Հախչա, հուխչա. 
– Աղջի՝ – Հարսի, 
– Հարսը՝ – Թարս ի,
 – Մերը՝ – Մերս ի,
 – Հերը՝ – Հերս ի, 
– Քուրը՝ – Քուրս ի, 
– Պապը՝ – Թարսի, 
– Թոռը՝ – Յարս ի, 
Հախչա, հուխչա, 
– Հախչա, հուխչա:
Միասնական երգից հետո բերանացի ասում-խաղում ենք «Տղա, տղա, սիրուն տղա…» ստեղծագործությունը:
Աղջիկները շրջան են կազմում և  տղաները մտնում են շրջանի մեջ: Ասելուկ-խաղից հետո աղջիկները պետք է հասցնեն բռնել տղաներին, իսկ տղաները պետք է կարողանան շուտ  դուրս գալ շրջանից:

Տղա, տղա,
Սիրուն տղա,
Առ քո ճներ,
Գնա խաղա,
Դու իմ գլխուն
Ոսկե ջղա,
Ալուր մաղեմ,
Գամ քե պահեմ:
Միասնական երգ-կատարում` «Ջաղաց»
Միասնական խաղ-ասելուկ` «Աղջիկ, աղջիկ, քարե չղջիկ…»
Տղաները շրջան են կազմում և աղջիկները մտնում են շրջանի մեջ: Ասելուկ-խաղից հետո տղաները պետք է հասցնեն բռնել աղջիկներին, իսկ աղջիկները պետք է կարողանան շուտ  դուրս գալ շրջանից:

Աղջիկ, աղջիկ,
Քարե չղջիկ,
Մկան պոչիկ,
Կատվու տոտիկ,
Պտիկ-մտիկ,
Շան ականջիկ,
Առ քո խրձիկ,
Ալուր մաղեմ,
Գամ քե պահեմ:

Միասնական երգ-կատարում` «Գունդ անեմ», «Քուրիկ զիզի»
Միասնական ընթերցանություն` «Պու-պու»:
Խումբը բաժանվում է 2 մասի, կանգնում են հորիզոնական, իրար դիմաց: Մի խումբը հարցնողն է, մյուսը՝ պատասխանողը: Հարցնող խումբը հարցնելով առաջ է գալիս ու ետ գնում:
_Պուպու, քանի հաց ես թխել:

Պատասխանող խումբը պատասխանելիս առաջ է գալիս.
_Ուղիղ ութ, ուղիղ ութ:  Ու ետ է գնում:

Հարցնող խումբն է առաջ գալիս՝
_Այդ հացերը ո՞ւր ես դրել:  Ու ետ է գնում:
_Պուտուկը բաց, պուտուկը բաց:  Ու ետ է գնում:

Խաղն այս ռիթմով և շարժումով շարունակվում է:
_Բա խմորը ո՞վ է հունցել:
_Ծեր տատիկը, ծեր տատիկը:
_Ճիլ խմորը ո՞վ է քերել:
_Փոքրիկ Մուճին, փոքրիկ Մուճին:
_Իսկ թխածը ո՞վ է կերել:
_Էն գող քուչին, էն գող քուչին:

Բոլորը միասին՝
_Այ գող քուչիկ, վայ գող քուչիկ,
Կատուն լիզի քո դնչիկ:

Միասնական երգ-կատարում` «Տատիկ զալուր կմաղեր»

Հյուրասիրություն՝  բրդուճ, լավաշ, կանաչի, թթու:

Ստուգատեսի պատասխանատու՝ Արևմտյան դպրոց-պարտեզ, Մարինե Մարտիրոսյան ու ընկերներ:

 

Դիտումներ (0)

Яндекс.Метрика