Ապրիլիկ

16996151_1509659479107392_5121116262331834351_n«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Ապրիլիկ» ստուգատես

Զատկեզատիկ է․․․

Անցկացման վայրը՝ Արևելյան դպրոց, Կասկադ

Սկիզբը՝ ապրիլի 27, ժամը՝ 11.00

Մասնակիցներ`
Արևելյան դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Լիլիթ Սահակյան, Մարինե Ոսկանյան
Արևմտյան դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Մարինե Մարտիրոսյան, Սոֆյա Գրիգորյան
Հարավային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Գոհար Սմբատյան, Կատյա Գրիգորյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Մարի Միքայելյան, Հասմիկ Մաթևոսյան
Քոլեջի 6 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Մարինե Մկրտչյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

Ստուգատեսը վարում են Արևելյան դպրոցի սովորողները:

Սովորողների մուտքը՝ գունավոր շապիկներով, արևային գլխարկներով: Կանգնում ենք լանջերին և սկսում ենք բերանացի ասել-խաղալ, երգել-պարել: Արևելյան դպրոց-պարտեզ, Արևմտյան դպրոց-պարտեզ՝ լանջերի ներքնահարկ, Հյուսիսային դպրոց-պարտեզ, Հարավային դպրոց-պարտեզ՝ լանջերի միջնահարկ, Քոլեջ՝ լանջերի վերնահարկ։

Ծրագրում՝

Ապրիլիկը մեկնարկում է ռիթմիկ ռոդարիական երաժշտությամբ՝ Չիպոլինո
Միասնական երգ՝ «Արև, արև»-ների շարք՝ Արև, արև, դուրս արի, Արև, արև, եկ, եկ

Միասին բերանացի կարդում ենք՝

Կարմիր արև քեզ, ախպեր,
Աստծու բարև քեզ, ախպեր:
Կարմիր եզին օղն ու կոճակ,
Կարմիր հավկիթս դուրս բերեք,
Ճերմակ հավկիթս ներս տարեք:

Զատկեզատի՜կ է, նավակատի՜կ է, չամչեհատի՜կ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

_ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
Իջի մեր տուն, իջի մեր տուն,
Ես քեզ կտամ նուշի կթուն:
Զատիկ, Զատիկ, նավակատիկ,
Արի, նստի մեր տան մոտիկ,
Իմ հեր քե կանի ուր լաճիկ,
Իմ մեր քե կանի ուր հարսիկ,
Ես քե կուտամ իմ խաս գուլպեն,
Արի, խեր բեր մեր տան վրեն:

Միասնական երգ-խաղ` « Զարկ բոլոճիկ»։

Միասնական երգից հետո բերանացի ասում-խաղում ենք Աղայանի «Սագ», «Կատուն» ստեղծագործությունները:

Սագ

Սագիկ-սագիկ, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես, շուտ մեծանաս,
Ուրախ ապրես, զվարճանաս:
Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:

Կատու

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաու՜, միաո՜ւ.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

Միասնական երգ-կատարում` « Զնկլիկ»։

Բերանացի կարդում ենք Ջ․ Ռոդարի՝ « Անտակ պարկը»։

Անտակ պարկը

_Հին շո՜ր, հին կոշի՜կ…
_Ա՛յ ծերուկ, ճերմա՛կ ծերուկ,
Ի՞նչ կա-չկա քո պարկում:
_ Կա մի կոշիկ՝ անկրունկ,
Մի թև ունեմ՝ անկոստյում:
_ Հետո՞… _ Շան վզակապ,
Ունեմ աղեղ՝ անջութակ:
_ Հետո՞… _Անքիթ թեյնիկ ու սրճեփ,
Թավա ունեմ չուգունե,
Էս թավան հատակ չունի,
Նախարար էլ ունեմ պարկում,
Որ կռիվ է մեզ տանում,
Բայց հայտնվեց հատակում:

Միասնական երգ՝ «Յալալի»։

Միասնական երգ-պար ՝ «Ճոր պար»։

Միասնական խաղ՝ «Թզուկներ-հսկաներ»։ Ուրախ երաժշտության ներքո սովորողները տեղում օրորվում են, հենց դադարում է երաժշտությունը, կքանստում են, հենց շարունակվում է, կանգնում և օրորվում են։

Միասին խաղում ենք ` ձվախաղեր լանջերին՝ ձուգլդորիկ, ձվարշավ, ձուպտտոցի, ձուկոտրոցի։

Հյուրասիրություն՝ հազար և գազար, ձու, կանաչեղեն։

Ստուգատեսի պատասխանատու՝ Արևելյան դպրոց, Լիլիթ Սահակյան և ընկերներ:

Դիտումներ (0)

Яндекс.Метрика