22.02.2016 – 28.02.2016

22.02.2016 թ.

Լուսինե Նազարյանն իր բլոգում գրում է.

Նկարում ենք paint-ով, սելֆի անում, նկարները ցույց տալիս ընկերներին:

Մանրամասն՝ բլոգում:

23.02.2016 թ.

Մարինե Մարտիրոսյանն իր բլոգում գրում է.

Պլանշետից ընտրում ենք գույների մասին որևէ  խաղ և փորձում ենք թողնել, որ սովորողն ինքը կռահի, թե ինչ պահանջ է ենթադրում տվյալ խաղը:
Մեր բեռնած տեսախաղի պահանջն էր՝ համապատասխան պատուհանի մեջ դնել համապատասխան գույնն ունեցող քառակուսին:55

Սովորողներն արագ կռահեցին և անսխալ սկսեցին խաղալ, միմյանց հուշել: Տեսախաղից հետո զրուցեցինք գույների կապի, տրամադրության մասին: Զրույցի ժամանակ պարզեցինք, որ  գույները ընկերներ են և ապրում են արևի մեջ, ծիածանի տանը:

Մանրամասն՝ բլոգում:

24.02.2016 թ.

Կարինե Խառատյանն իր բլոգում գրում է՝ պլանշետը նախակրթարանում՝ որպես նոր ուսումնական գործիք:

 25.02.2016 թ.

Դիանա Գևորգյանն իր բլոգում գրում է.

Այսօր փորձարկեցինք մեր պլանշետները, սկզբի համար սովորեցինք մտնել bzez.mskh.am կայքը. ոգևորվածությունն անսահման էր, շատ արդյունավետ էր այն, որ կայքում ամեն  բաժին իր գույնն ուներ, որի միջոցով սովորողները հեշտությամբ էին գտնում իրենց ուզած բաժինը: Մի խումբ մուլտֆիլմ էր դիտում, մի խումբը մեր դասարանական նյութը գտավ այդտեղ, մի խումբն էլ ուսումնական խաղերն էին խաղում:

Մանրամասն՝ բլոգում:

Մարինե Մարտիրոսյանն իր բլոգում գրում է.

500Հեքիաթի թեմատիկ քննարկումից հետո անցանք պլանշետով տեսախաղերին: Պլանշետը ինքնուրույն միացրին. արդեն տիրապետում են գործիքից օգտվելու կանոններին: Ընտրեցինք երկու խաղ՝ «Փազըլ կենդանիներ» և «Ճանաչել կենդանուն ձայնով»: Արագ կողմնորոշվում էին ձայնային խաղից, ուրախանում՝ երբ ճիշտ էին կռահում, իսկ երբ ճիշտ չէին կռահում ՝ասում էին, որ նման չէր ու սկսում էին իրենք կենդանու ձայնին նման ձայներ հանել:

Մանրամասն՝ բլոգում:

Կարինե Խառատյանն իր բլոգում գրում է.

 Երեխաները մեծ ոգևորությամբ և հետաքրքրությամբ էին աշխատում նոր գործիքով`  պլանշետով:
Այսօր կարողացանք գույնը ընտրելուց հետո,  մատիկների սահուն շարժումով համադրել  մի քանի գույներ, ինչպես նաև ՝ նույն սահուն շարժումով ստանալ պատկերներ:

Մանրամասն՝ բլոգում:

Դիտումներ (0)

Яндекс.Метрика