15.02.2016 -21.02.2016

«5-6 տարեկանի ուսումնական պլանշետ» նախագիծը մեկնարկել է կրթահամալիրի կրտսեր դպրոցներում: Իրենց դիտարկումներն են ներկայացնում դասվար-դաստիարակները, ծնողները, սովորողները:

16.02.2016 թ.

Մարինե Մարտիրոսյանն իր բլոգում պատմում է.

Առաջին օրը փորձարկեցինք  paint ծրագիրը, նկարեցինք մեր այդ պահի տրամադրություն-ժպիտը և սկսեցինք պատմել, անուն դնել մեր ժպիտին, պարզվեց, որ անուններն էլ  ավելի ժպիտ ու ծիծաղ բերող էին:

Պլանշետով նկարելը սովորողներին ոգևորեց, հատկապես գործիքի պարզ և մատչելի լինելը սովորողների շրջանում կարող է ձևավորել ինքնուրունություն, պատասխանատվության զգացում՝ դրանով աշխատելու, ընկերոջը   սովորեցնելու, աշխատանքը պահպանելու կարողություն:
Նկարները ստեղծված են խմբային «Մի գիծ ես, մի գիծ՝ դու» խաղի միջոցով:

Շարունակությունը՝ բլոգում:

Դիանա Գևորգյանը գրում է.

Ծնողներիս կողմից կատարված դիտարկումները հիմնականում դրական էր՝ մատչելի է, պարզ, այդ տարիքին համապատասխան, և կար նաև հակառակը, որ նեթբուք- նոթբուքը ավելի պրակտիկ է, օգտագործման համար ավելի հարմար: Երևի սովորության հարց է…

Արամը իր ընտանիքով ուսումնասիրում է պլանշետի հնարավորությունները:

17.02.2016 թ.

Նոր դպրոցի նախակրթարանի ծնող Հռիփսիմե Քոչարյանը իր բլոգում գրում է.

Իսկապես կարեւոր է, որ երեխաները ձեռք բերեն տեխնոլոգիական հմտություններ եւ նախապատրաստվեն նոր աշխարհին:

Շարունակությունը՝ բլոգում:

Աննա Ստեփանյանն իր բլոգում գրում է.

Պլանշետները նաև ուսուցողական խաղերի, հայերեն տառերի ուսուցման հարմար  առիթ են ընձեռում, ինչն էլ մեր սովորողները սիրով և հետաքրքրությամբ իրագործում են:

Շարունակությունը՝ բլոգում:

18.02.2016 թ.

Կարինե Մամիկոնյանի երրորդ դասարանցիները գրում են.

Քանի որ ես տանն արդեն ունեմ պլանշետ, ինձ համար հեշտ էր օգտագործել: Հավանեցի, վայելեցի:
Քրիստինա Գասպարան, 3.1 դասարան:

Ինձ համար նորություն էր, հավեսով օգտագործեցի:
Հայկ Ջահանգիրյան, 3.1 դասարան:

Հավանեցի, կուզեի ունենալ:
Ամալյա Ազատյան, 3.1 դասարան:

Ես էսպիսի պլանշետ ձեռքս չէի վերցրել, շա՜տ լավն էր:
Ջուլիետա Փաշիկյան, 3.1 դասարան:

Շարունակությունը՝ բլոգում:

Մարինե Մարտիրոսյանը 5 տարեկանների հետ ուսումնասիրել է պլանշետը որպես ձայնագրիչ: Մանրամասն՝ բլոգում:

Ուսումնական պլանշետ նախագծի երկրորդ օրը Աննա Ստեփանյանի խմբում: Մանրամասն՝ բլոգում:

Դիտումներ (0)

Яндекс.Метрика