29.03.2016 – 2.04.2016

31.03.2016 թ.

Գոհար Սմբատյանն իր բլոգում գրում է.

Հինգ տարեկանների հետ հերթական հանդիպումն էր: Ոգևորությունը մեծ էր, երբ երեխաներին ասացի, որ աշխատելու ենք պլանշետով: Սկզբում փորձեցինք պլանշետը միացնել, ցույց տվեցի թե ինչպես պետք է մտնել Paint նկարչական ծրագիր: Սովորողներից մի քանիսը օգտվել կարողանում  էին, պարզվեց,  որ տանը պլանշետ ունեն և կարողանում են խաղեր խաղալ: Առնակը շատ հմուտ էր և ինձ հետ միասին  երեխաներին օգնեց: Մինչ ես լուսանկարում էի, թե ինչպես են սովորողները նկարում, Առնակը նույնիսկ հասցրեց Աննային սովորեցնել լուսանկարել պլանշետով:

Մանրամասն՝ բլոգում:

1.04.2016 թ.

Լիլիթ Աբրահամյանն իր բլոգում գրում է.

d5bcd5b8d5a6d5ab-d5bdd5b8d682d5bf d5acd5a5d5b8Նոր Դպրոցի վեց տարեկաններն այսօր՝ ապրիլի մեկին,  ստեր էին հորինում, այն էլ ինչ ստեր՝ հավատալու ու անհավատալի:  Հերիք չի հորինում էին, նաև պլանշետներում  նկարում իրենց ստերն ու մեկնաբանում:

Մանրամասն՝ բլոգում:

Մերի Գրիգորյանն իր բլոգում գրում է.

12939610_587170561458184_326182987_n

Այս անգամ 5 տարեկանների հետ սովորեցինք «Լուսաբացին» բանաստեղծությունը, մի լավ խաղացինք, հետո էլ պլանշետով ձայնագրեցինք: Թե ինչպես էին բլբլում մեր 5 տարեկանները կարող եք լսել հենց այստեղ:

Մանրամասն՝ բլոգում:

 

Մարինե Մարտիրոսյանն իր բլոգում գրում է.

555Երևակայության մի մեծ ալիք աննկատ վրա հասավ ու տարավ-տարավ, թե ո՞ւր տարավ, ո՞ւր հասցրեց, կիմանաք , երբ լսեք մեր քննարկում-հարցազրույցը, ի դեպ հարցազրույցը մեր նոր ուսումնական գործիքով ենք արել՝ պլանշետով, գրանցեցինք որոշ դիտարկումներ, ձեռք բերեցինք փորձ՝ ավելի հմտորեն օգտագործելու համար:

Հեքիաթի ստեղծագործական քննարկում

Մանրամասն՝բլոգում:

2.04.2016 թ. 

Աննա Ստեփանյանը պլանշետային նոր բացահայտումների մասին է գրում իր բլոգում.

Եթե նախորդ շաբաթ պլանշետում փնտրում էինք նկարչական ծրագիր, որը թույլ կտար մուտքագրել նկարի վրա, ապա այս շաբաթ ներբեռնեցինք ճիշտ հակառակը՝Penultimate ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սովորողին գրել ձեռագիր և նկարել էկրանի վրա:Մանրամասնորեն ծանոթանում ենք երկու ծրագրերին և նրա գործիքներին:

Մանրամասն՝ բլոգում:

Սրբուհի Ներսիսյանն իր բլոգում ներկայացնում է, թե ինչպես է պլանշետը որպես ֆոտոխցիկ կիրառվում 6 տարեկանների խմբում:

Մանրամասն՝ բլոգում:

Արմինե Գյոնջյանի ֆեյսբուքյան էջի ֆոտոշարքը.

 

Դիտումներ (0)

Яндекс.Метрика