22.03.2016 – 25.03.2016

Մարտի 21-26-ը կրթահամալիրում նախագծային ուսուցման շաբաթ է: Նախագիծը՝ այստեղ:

22.03.2016 թ.

Արմինե Գյոնջյանն իր բլոգում գրում է.

Այսօր դասարանում ուրախ մթնոլորտ էր, որովհետև դասարան էր վերադարձել սովորողների սիրելի գործիքը՝ պլանշետը: Սովորողները, նոր պլանշետներում չգտնելով իրենց՝ նախկինում ներբեռնած ուսուցողական խաղերը, շատ արագ կողմնորոշվեցին, նրանք մտան mskh.am կայք, այնտեղից «Բզեզ» և սկսեցին քչփորել կայքը: Ամեն մեկը մի հետաքրքիր նյութ գտավ և սկսեց կարդալ, կամ խաղալ: Օրինակ՝ Մարիան և Վաչագանը կարդում եին Արեգի թափառող ընթերցարանը:

Մանրամասն՝ բլոգում:

Մերի Գրիգորյանն իր բլոգում գրում է.

Այսօր մի խումբ երրորդ դասարանցիներ 5 տարեկանների խմբում 5 տարեկաններին պլանշետով շախմատ խաղալ էին սովորեցնում: Ե՛վ 3-րդ դասարանցիները, և՛ 5 տարեկանները շատ ոգևորված էին, նրաց դուր եկան գունավոր պլանշետները, ամեն մեկը իր սիրելի գույնի պլանշետը ընտրեց ու անցավ գործի: Դե տեսեք, թե ինչպես են խաղում, սովորում ու սովորեցնում:

Մանրամասն՝ բլոգում:

Ֆոտոշարքը՝ այստեղ:

Դիանա Գևորգյանն իր բլոգում գրում է.

Այսօր նախագծային ուսուցման երկրորդ օրն էր, ըստ մեր աշխատանքային նախագծի  այսօր իրականացրեցինք պլանշետը որպես նախագծային ուսուցման գործիք ուղղությունը: Սովորողների հետ նոր պլանշետներով  ներբեռնեցինք ծրագիր, որը թույլ էր տալիս գունավորել և զարդարել զատկական ձվիկներ: Մենք աշխատում էինք, իսկ «Արմթաբ» ընկերությունը նկարահանում էր իր գովազդային տեսահոլովակը: 

Տեսե՛ք, ինչպես են 6 տարեկանները դատարկում ձվիկները, հետո էլ գունավորում…հետաքրքիր է՜: Հա՜, մոռացա նշեմ, որ տեսանյութի լուսանկարների մի մասը  նկարել են հենց իրենք՝ 6 տարեկանները, իրենց նոր պլանշետներով:

Մանրամասն՝ բլոգում:

Այս շաբաթ սկսեցինք նախագծային գործունեությունն իրականացնել «Արմթաբ» ընկերության նոր պլանշետներով, որոնք ավելի գունավոր ու գրավիչ էին: Պլանշետներում նկարչական նոր ծրագիր ներբեռնեցինք՝ SketchBook, որը թույլ է տալիս մուտագրել նկարների վրա: Սկսեցինք մանրամասն ծանոթանալ գործիքներին՝ նկարելով, ազդարարելով Ավագ շաբաթը:

Այս շաբաթ նախատեսված էր ներքին բակում ստեղծել մեր դասարանակ ծաղկանոցը: Նկարել, ստեղծագործելուց հետո, պլանշետների  ֆոտոխցիկներն անհարժեշտ էին ֆիքսելու ծաղկանոցի ստեղծման աշխատանքները, ինչն էլ առանց միջամտության կատարեցին մի խումբ սովորողներ:

Պլանշետով արված լուսանկարներ: Հեղինակներ՝ Նոր դպրոցի 6 տարեկաններ:

Մանրամասն՝ բլոգում:

23.03.2016 թ.

Մարինե Մարտիրոսյաանն իր բլոգում գրում է.

Ես ուրախ-ուրախ հայտարարեցի, որ զատիկը ուրախացել է, որ մենք հաշտ ենք ու համերաշխ և մեզ Զատկին 5hնոր ու հետաքրքիր գործիք է ուղարկել, որ նկարենք զատկական ձվեր ու ուղարկենք իրեն:

Սկսվեց իրարանցում, սկսեցին որոշել գույնը, ձևը, միմյանց հերթ չէին տալիս:Սսկեցին համեմատել իրենց նկարները՝ նկարած ձվերի գույները, չափերը:

Մանրամասն՝ բլոգում:

Շախմատ, շաշկի ու ուսումնական խաղեր Արմինե Գյոնջյանի 6 տարեկանների դասարանում:

25.03.2016 թ. 

Դիանա Գևորգյանն իր բլոգում գրում է.

Այս անգամ 6 տարեկանների խմբում պլանշետը դարձավ որպես թաքնված տեսախցիկ:

Մանրամասն՝ բլոգում:

Դիտումներ (0)

Яндекс.Метрика