15.08.2016 – 19.08.2016

15.08.2016 -19.08.2016 թ.

Աշխատանքային նախագծերը դաստիարակների բլոգներում՝

Օլյա Մանդալյանի բլոգում

Լիլիթ Սահակյանի բլոգում

Շողիկ Սահակյանի բլոգում

Լիլիթ Առաքելյանի բլոգում

16.08.2016 թ.

Մարինե Մարտիրոսյանի բլոգում

17.08.2016 թ.

Մարինե Մարտիրոսյանի բլոգում

18.08.2016 թ.

Մարինե Մարտիրոսյանի բլոգում

15.08.2016 թ.

Լիլիթ Սահակյանն իր բլոգում գրում է.

Այս շաբաթ 2-5 տարեկանները նշում են ձմերուկի և սեխի տոնը: Երեխաները գլորում են, գրկում, գցում, կշռում, չափուձև անում մրգերը, օգտագործում են ձմերուկն ու սեխը որպես գնդակ, աթոռ, խաղալիք և…. վերջապես՝ ուտելիք:

16.08.2016 թ.

Լիլիթ Առաքելյանն իր բլոգում ներկայացնում է՝ շրխկանը ջրում:

Մանրամասն՝ բլոգում:

Մարինե Մարտիրոսյանն իր բլոգում գրում է.

Դպրոց-պարտեզի ամենասեբաստացիները երեկ արդեն ինքնուրույն , իրենց հստակ որոշմամբ հրաժեշտ տվեցին պարտեզի իրենց կրտսեր ընկերներին և դպրոց մտան արդեն որպես  5 տարեկան հետազոտող, երևակակայող, լողորդ, հեծանվորդ ամենասեբաստացիներ:
Ոգևորությանն ու հրճվանքին սահման չկար.օրը սկսեցինք միասնական մարմնամարզությամբ,մարմնին արթնացնելու, ուղեղը ակտիվացնելու, ուշադրությունը կենտրոնացնելու խաղ- վարժություններով :
Այսքան ինքնավստահություն սեփական ուժերի, հնարավորությունների նկատմամբ սեբաստացիական աշխարհում միայն հինգ  տարեկան խենթ ու ստեղծագործ սեբաստացիներին է հատուկ:
Բացօթյա մեծ լողավազանը մեզ էր սպասում և իսկական ուժերը, սեփական հնարավորությունները հազարապատկելուն ուղղված մի մեծ փորձություն էր. անհոգնել դրսևորվում էին իմ ամենասեբաստաիները՝ ջրացատկեր, ջրում շունչը պահելու վարժություններ, մեջքի վրա լող և էսպես անվերջ կարող եմ թվել:Զարգացման ամենամիջավայրը հենց սկսում է էստեղից, դե մնում է գնալ որոնողի, ճամփորդի, տիեզերագետի, բնագետի մեր ուսումնաճանաչողական, հետազոտական, ստեղծագործական ճանապարհով և գրանցել նոր ու կենսկան կարողություններ և հմտություններ, որոնք սեբաստացիական աշխարհը կդարձնեն աշխարհի այն անկյունը, որտեղ ոչ միայն ծնվում, այլ իրականանում են ամենասեբաստացու ամենախենթ ու անսպասելի ստեղծագործ մտքերը:

Մանրամասն՝ բլոգում:

17.08.2016 թ.

Մարինե Մարտիրոսյանն իր բլոգում գրում է.

Մեր ամենասեբաստացիները այնքան են կարևորում իրենց հասունությունը, որ սեփական ջանքերով, նախաձեռնությամբ դրսևորվում են իրենց կրտսեր ընկերների, ուսուցիչների առաջ: Այսօր մի խումբ ուսուցիչներ մեր խելոքներին ողջունեցին, ոգևորեցին, որ արդեն հինգ տարեկան են, իսկ որպես ապացույց մեր խելոքները որոշեցին օրը սկսել իրենց բակի, իրենց բաժին մոլորակի մաքրությամբ. մաքրեցին իրենց ավազե հրապարակի տարածքը ծառի չորացած ճյուղերից, ծառերի արմատները մաքրեցին կուտակված աղբից, տերևներից, ջրեցին պարտեզի ծաղիկները:
Ինչպես Դավիթն ասաց, մեջբերում եմ.

-Մաքրում ենք, ընկեր Մարինե, որ բոլոր երեխաները գան դպրոց չէ՞:
Լավ է, երբ հոգատար են, ինքնակամ են կատարում աշխատանքի բաժանում, երբ իրենց զարգացման միջավայրի հեղինակ- վարողը հենց իրենք են :
Իսկական ամառային դեղձատոն. Դպրոց-պարտեզի հինգ տարեկանները այսօր իրական դեղձատոն էին ստեղծել՝ դեղձագլորով, դեղձապտույտով, դեղձաչափումով, դեղձ հորինուկով, դեղձ կերպարներով: Ամենասեբաստացիների ձեռքը ընկնողը առանց գովք չի փախչի:Մեր հինգ տարեկանները օր օրի ավելի ինքնուրույն ու կազմակերպված են դառնում. ստեղծում են իրենց զարգացման միջավայրը իրենց երևակայությամբ, սկսում ու անհոգնել տանում են իրենց հետ: Այնքան լուրջ են տրամադրված, որ մինչև սեպտեմբեր պատրաստվում են լողալ առանց ջրօղակների, ջրաթևիկների և արդեն ունենք գրանցված ապշեցնող արդյունք, դե իսկ ես շարունակում եմ լողուսուցման իմ կարողություններով հետ չմնալ իմ ամենասեբաստացիներից:
Շարունակում ենք ընկերային համերաշխությամբ, թիմային, խմբային ուժի հաղթահարումով , փորձով սայթաքումով հմտանալով, հետազոտողի համառությամբ , բնագետի հետևողականությամբ ստեղծել մեր զարգացման միջավայրը:
Ես նույնպես շարունակում եմ իմ ամենասեբաստացիների կողքին գրանցել զարգացման իմ առաջընթացն ու հետևել իմ խելոքներին:
Տեսաֆիլմով ներկայացնում ենք դեղձատոնի իրական գործունեության պատում-նկարաշարը:

Մանրամասն՝ բլոգում:

Լիլիթ Սահակյանն իր բլոգում գրում է.

Նոր դպրոցի  հինգամյա սեբաստացիները այսօր  դպրոց մուտք գործեցին արդեն որպես  5 տարեկան հետազոտող, զննող-քննող, ուսումնասիրող, ստեղծագործող, շախմատիստ, լողորդ, հեծանվորդ: «Իմացումի հրճվանքի»առաջին օրն սկսեցինք մարմնամարզությամբ,ուրախ երգով:
Բակում իր կապույտ թևերը բացած` մեզ էր սպասում մեծ լողավազանը: Սկզբում կարծես մի տեսակ շփոթված լողավազանի չափերից`երեխաները չէին ցանկանում մտնել, սակայն քիչ-քիչ ծանոթանալով իրենց մեծ  ընկերոջ հետ` նրանք ոչ միայն սկսեցին ցատկել, թևիկներն ու ոտքերը աշխատացնել, այլև ջրից էլ դուրս գալ չէին ցանկանում:

Մանրամասն՝ բլոգում:

Օլյա Մանդալյանն ու 2-4 տարեկաները նկարում են թիթեռ:

Մարզվում ու լողում են Օլյա Մանդալյանի 2-4 տարեկանները:

Մանրամասն՝ բլոգում:

Մրգատոն Օլյա Մանդալյանի 2-4 տարեկանների խմբում: Օլյա Մանդալյանն իր բլոգում գրում է.

Այսօր Գեղարվեստի նախակրթարանում իսկական ամառային  մրգատոն էր:Սաները լվանում են,մաքրում,կշռում,համեմատում,հաշվում,խմբավորում են մրգերը:Հորինում են մրգախաղեր՝ մրգապտույտ,միրգուտոցի-գլորոցի:Վաղն էլ հետաքրքիր միրգ-կերպարներ կստեղծենք:

18.08.2016 թ.

Լիլիթ Սահակյանն իր բլոգում գրում է.

Այսօր հինգ տարեկանները մի լավ մարզվեցին, թռչկոտեցին ու ցատկեցին ջրի մեջ: Կամաց-կամաց փորձում ենք առանց օժանդակ միջոցների, ինքնուրույն լողալ, պատմել տպավորությունների մասին`

Լողից հետո ճաշեցինք ու հանգստացանք: Փորձեցինք վերապատմել մեր սիրելի հեքիաթներից մեկը Թումանյանի «Ուլիկը»:

Մանրամասն՝ բլոգում:

21.08.2016 թ.

Օլյա Մանդալյանն իր բլոգում գրում է.

Սեբաստացի սանը պետք է լողա:Ամռան սկզբում մենք խաղում ու չլմփացնում էինք լողավազանում, հետո կամաց-կամաց սովորեցինք ջրօղակով լողալ: Քիչ մնաց, կսովորենք առանց ջրօղակի էլ լողալ: Դժվա՞ր է: Գեղարվեստի 2-4 տարեկանները դժվարություններից վախեցող չեն:

Մանրամասն՝ բլոգում:

Մրգային բարբիքյու Լիլիթ Մեղրյանի 2-4 տարեկանների խմբում:

Մանրամասն՝ բլոգում:

 

 

Դիտումներ (0)

Яндекс.Метрика