13.06.2016 – 20.06.2016

13.06.2016 թ.

Կարինե Խառատյանն իր բլոգում գրում է.

Ամառային ճամբարի ընացքում նկարում ենք գունաներկերով:
Ամառային պերֆորմանս, պլեներ բակում: Տաթև Աթոյան և 6 տարեկաններ:

Արմինե Գյոնջյանն իր բլոգում գրում է.

Դպրոց-պարտեզի 6 տարեկանները անակնկալ նվեր էին պատրաստել տիար Բլեյանին: Նրանք իրենց հորինած, մուտքագրած, ստեղծած հեքիաթների գիրքը նվիրեցին Տիարին, իսկ Տիար Բլեյանը կարդաց այդ հեքիաթներից մի քանիսը: Այս ամենը իրականից տեսնելը  շատ ավելի հուզիչ, հաճելի ու հետաքրքիր էր: Ահա այդ հանդիպումից մի փոքրիկ հատված:

Ներկայացնում են Սոֆյա Գրիգորյանը, Արմինե Գյոնջյանը, Մարի Միքայելյանն ու Դպրոց-պարտեզի 6 տարեկանները:

Մանրամասն՝ բլոգում:

Գունավոր հրաբուխ. Սրբուհի Ներսիսյան ու 6 տարեկաններ:

Խաղում են Դպրոց պարտեզի 2-5 տարեկանները, դաստիարակ՝ Շողիկ Սահակյան:

Աթաբեկ Խնկոյան «Նապաստակները»

14.06.2016 թ.

Արմինե Գյոնջյան ու 6 տարեկաններ:

15.06.2016 թ.

Կարինե Խառատյանն իր բլոգում գրում է.

Այս անգամ  6 տարեկանները պատրաստում են կառուցողական, ճանաչողական և զարգացնող խաղեր:
Խաղեր պատրաստելու համար օգտագործեցինք պլաստիկե շշերը:
Սկզբում շշերը բաժանեցինք մասերի, իսկ հետո ներկեցինք: Եվ ահա խաղերի դեկորները պատրաստ են….

Մանրամասն՝ Կարինե Խառատյանի բլոգում:

16.06.2016 թ.

Մարինե Մարտիրոսյանն իր բլոգում գրում է.

5555Դե, այսպիսի ուսումնական, կենդանի, խոսքի, շփման, հաղորդակցման, տեխնոլոգիական, բնագիտական , ստեղծագործական միջավայրում ամեն օր, ամեն ժամ, ապրում, մեր կյանքով զարգանում, հասունանում ենք:
Կառուցել սովորողի ներքին վիճակից , կյանքից, իրական հարցադրումից, հետաքրքրությունից ծնվող, հասունացող ուսուցում, որ ոչ թե պատրաստի կյանքին, այլ ապրեցնի, հագեցնի ՝ ամենօրյա սնունդի , ջրի պես, հերիքի, բավարարի մինչև հաջորդ սնվելը, ախորժակի պես առաջանա՝ ամեն անգամ նորը փորձելու, պատրաստելու, ստեղծելու , համտեսելու ձգտումով : Հետևեք մեր օրագրին, մենք մեծանում ենք ու պատրաստվում ենք ներկայանալ իրական լողափնյա խաղ-գործունեութամբ:

Մանրամասն՝ բլոգում:

17.06.2016 թ.

Գոհար Սմբատյանն իր բլոգում գրում է.

Պատրաստեցինք մրգային աղցան` բալով, ելակով, բանանով, խնձորով և յոգուրտով:  Սովորողները բալը հավաքեցին այգու բալենուց, այնուհետև հագան գոգնոցները, լվացվեցին, լվացրին մրգերը, հաշվեցին, կտրատեցին և անուշ արեցին համեղ մրգային աղցանը:

Մանրամասն՝  Գոհար Սմբատյանի բլոգում:

Գոհար Սմբատյանն իր բլոգում գրում է.

Դրսում արձրև էր, իսկ խմբասենյակում՝ մութ: 5 տարեկանները անձրևի հետ ուրախանում էին, ամպերի հետ գոռգոռում: Հետո կախարդական բառեր ասելով լռեցինք:  Անձրևի ձայնը լսելուց հետո զրուցեցինք անձրևի մասին և խաղացինք «Անձրև» խաղը:

Մանրամասն՝ Գոհար Սմբատյանի բլոգում:

 

Դիտումներ (0)

Яндекс.Метрика