23.05.2016 – 27.05.2016

23.05.2016 թ.

«Մայիսիկ» ստուգատեսի առաջին օր

Գոհար Սմբատյանն իր բլոգում գրում է.

5 տարեկանները պլանշետով լուսանկարում են 2-4 տարեկան հեծանվորդներին: Կից ֆոտոշարքում այդ լուսանկարներն են:

Մանրամասն՝ Գոհար Սմբատյանի բլոգում:

Դպրոց-պարտեզ, Շողիկ Սահակյան ու 5 տարեկաններ:

Հիմնական դպրոց, Սրբուհի Ներսիսյան ու 6 տարեկաններ:

Սրբուհի Ներսիսյանն իր բլոգում գրում է.

Այսօր 6 տարեկանները շատ ակտիվ մասնակցեցին ստուգատեսին:Առավոտյան ինքնուրույն հագնվեցին,պատրաստեցին իրենց բրդուճները,կարգի բերեցին իրենց խուրջինները և կատարեցին նախավարժանք :Այնուհետև Հիմնական դպրոցի շուրջը 2 շրջան արագ+դանդաղ քայլք կատարելուց հետո,ուղևորվեցին դպրոց-պարտեզի լողավազան:

Արմինե Գյոնջյանն իր բլոգում գրում է.

Այսօր սովորողները շատ ակտիվ նախապատրաստվում էին վաղվա ստուգատեսին: Փորձում էին, թե ի՞նչ կարող են դնել իրենց խուրջիններում, որ հեշտ լինի տեղափոխելը: Հետո ամեն մեկը իր գլխարկի վրա գրեց իր անունը, իսկ վերջում, ընկեր Տաթևի հետ մաքրեցին և ստուգեցին հեծանիվները:

Մանրամասն՝ բլոգում:

24.05.2016 թ.

«Մայիսիկ» ստուգատեսի երկրորդ օր

Աննա Ստեփանյանն իր բլոգում գրում է.

«Մայիսիկ» նախագծի շրջանակներում այսօր Նոր դպրոցի 6 տարեկանների մի մեծ խումբ մասնակցեց լողի ստուգատեսին՝ հանձնելով ստուգարքը,դիտե՛ք տեսանյութում.

Մանրամասն՝ բլոգում:

Հիմնական դպրոց, Սրբուհի Ներսիսյան ու 6 տարեկաններ:

Դպրոց-պարտեզ, Արմինե Գյոնջյան, Տաթև Համբարյան ու 6 տարեկաններ:

Տրիաթլոն. վազք, հեծանիվ, լող:

25.05.2016 թ.

«Մայիսիկ» ստուգատեսի երրորդ օր

Նոր դպրոց, Աննա Ստեփանյան ու 6 տարեկաններ:

Գեղարվեստի կրտսեր դպրոց, Կարինե Խառատյան ու 6 տարեկաններ:

26.05.2016 թ.

«Մայիսիկ» ստուգատեսի չորրորդ օր

Աննա Ստեփանյանն իր բլոգում գրում է.

Ամառային ուսումնական ճամբարին ընդառաջ մեր 6 տարեկանները որոշեցին իրենց ամառային ոճի ձևավորման աշխատանքները իրենց ձեռքերով ստանալ: Սկսում ենք ուսապարկերից, չափում, կտրում, անցկացնում ենք պարանները:  Ի դեպ, նրանք պատրաստ են վարպետության դասեր անցկացնել ավագ սովորողների համար:

Մանրամասն՝ բլոգում:

Գեղարվեստի կրտսեր դպրոց, Կարինե Խառատյան ու 6 տարեկաններ:

Գոհար Սմբատյանն իր բլոգում գրում է.

Երկու խմբի բաժանվելուց հետո 5 տարեկանները նկարեցին երկրաչափական պատկերներ:  Սովորողները կարողանում են նկարել պլանշետով` paint  ծրագրով, իսկ մյուսները նկարում են կերակրի աղով:

Աղբյուրը՝ բլոգ:

27.05.2016 թ.

«Մայիսիկ» ստուգատեսի հինգերորդ օր

Շախմատային մրցաշարը ֆոտոշարքով.

 

Դիտումներ (0)

Яндекс.Метрика