18.04.2016 – 24.04.2016

20.04.2016 թ.

Մարինե Մարտիրոսյանն իր բլոգում գրում է.

99999999999999999999Պլանշետը, ինչպես և նոթբուքը սովորողի գործունեության մի մասը պետք է լինի, այն չպետք է իր մեջ պարփակի նյութի ողջ բովանդակությունը, պետք է ընդգծի որևէ գործունեության  հատված, հետապնդի, ձևավորի կոնկրետ կարողություն, հմտություն, լուծի անհրաժեշտ և նպատակային խնդիրներ:Ինքնանպատակ ցանկացած գործիք, թեկուզ խաղալիքը կունենա և ինքնանպատակ արդյունք: Երեխաները հաճախ մեծերի ձեռքից վերցնում են իրենց խաղալիքը, երբ մեծերը ուղղակի այն այս ու այն կողմ են տարուբերում և ասում են.

— Տուր, սա իմն է, իմ խաղալիքը:

Երեխաները չնայած նրան, որ ասում են խաղում են , միևնույն է չեն գիտակցում, որ դա խաղ է, դա իրենց համար իրենց կենսակերպի , ինքնադրսևորվման մի փուլ է, որը հաղթահարելուց հետո, նոր ընկալվում է որպես ժամանցային խաղ՝հավեսը հանելու , խաղալու խաղալիք:Նույնն է և պլանշետի գործածման դեպքում,երբ ընդգծում ենք պլանշետի ուսումնական գործիք լինելը, հասկանալի է, որ ընտրված ծրագրերը պետք է փոխկապակցված լինեն ուսուցման բովանդակությանը, շարունակեն, ամբողջացնեն: Պլանշետը  պետք է գործածվի սահմաված ժամանակահատվածում, ձևավորի հմտություն , կարողություն, դառնա գործիք, որ տեղն եկած պահին սովորողը կիրառի, այլապես կդառնա նույն այն խաղալիքը, որ երեխան ձեռքից չի դնում, չնայած, որ իրեն պետք չի՝ կդառնա  ձեռքի, ոչ թե մտքի զարգացմանը խթանող գործիք:Իսկ պլանշետը հատկապես հինգ տարեկանների ծրագրերում պետք է դառնա նյութի ընկալման, ամրապնդման խթանիչ գործիքը:

00000000000000000Մեր ուսումնական հանդիպումների ժամանակ ունենում ենք պլանշետով գործունեության ժամեր:Յուրաքանչյուր գործունեության մեջ պլանշետի գործածումը ունենում է իր կոնկրետ դերն ու նպատակը:

Ունենում ենք նաև պլանշետով  խաղ -ուսումնասիրության ժամ, դա այլ մոտեցում է:

Պլանշետը հինգ տարեկանների զարգացման ծրագրում համարում եմ արդյունավետ գործիք այն դեպքում, երբ դառնում է գործունեության մի մասը, ամբողջացնում, լրացնում , օգնում է ամրապնդել ուսուցանվող նյութը՝ պատկերների, շարժական տեսաձայնադասերի, ֆիլմերի , փազըլների և այլ ուսումնական ծրագրերի միջոցով:Այս դեպքում կապ չունի պլանշետ է, թե մատիտ , երբ ինքնանպատակ կիրառվում է որևէ գործիք , դա խոչընդոտ է ստեղծում սովորողի զարգացման համար:

Այսօր մենք պլանշետով լուսանկարեցինք մեր հանդիպումից հատվածներ, կատարեցինք ձայնագրության մի փոքր հատված:Սովորողը գիտի,  հասցրել է սովորել և պլանշետին վերաբերվել որպես ուսումնական գործիքի, որից օգտվում է , երբ դրա կարիքը կա, երբ դա պետք է օգնի իրեն ավելի տեսանելի, ընկալելի դարձնել գործունեության որոշակի հատված:

777777777777777771Պլանշետում բեռնված են ծրագրեր, որոնք նպաստում են խոսքի, տրամաբանության, երևակայության զարգացմանը, նույնիսկ ծրագրերը ինքնանպատակ չեն ընտրված: Ծրագրերից յուրաքանչյուրը ընտրված է կոնկրետ նպատակի համար, բայց սովորողների համար բոլորն էլ ունեն խաղի անվանում, դրանից նպատակն ու խնդիրները չեն փոխվում:

Մանրամասն՝ Մարինե Մարտիրոսյանի բլոգում:

Դպրոց-պարտեզի 6 տարեկանները մուտքագրում ու ընթերցում են նախադասություններ.

21.04.2016 թ.

Դիանա Գևորգյանի 6 տարեկանները Երկրի օրը նախագծի շրջանակում մեկնել են ճամափորդության Խոր Վիրապ՝ Պապի սարի բլուր: Պլանշետը՝ նաև ճամփորդական գործիք է:

Ճամփորդության մասին իր տպավորություններն է կիսում մեզ հետ Օլգա Ալեքսանյանը:

Դեպի Խոր Վիրապ կատարած ճամփորդության ժամանակ ունեինք լրագրողների խումբ, ովքեր 6 տարեկանների համար նախատեսված պլանշետներով լուսանկարեցին, իսկ տանն էլ պատմեցին իրենց տեսածի մասին:

Սարգիս Մարտիրոսյան

Մանրամասն՝ Դիանա Գևորգյանի բլոգում:

22.04.2016 թ.

Աննա Ստեփանյանն իր բլոգում գրում է.

Երկրի առավոտը սկսեցինք երկրում՝ բաց երկնքի տակ, այնուհետև մեր պարտքը համարեցինք  բարեկարգել և մաքրել աղբից երկրի մի հողակտոր:

Երկրի միջազգային օրվան ընդառաջ Հասմիկ Թոփչյանի աջակցությամբ պլեներ-նախագիծ իրականացրեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուն հարակից բակում.

Մանրամասն՝ Աննա Ստեփանյանի բլոգում:

Երկրի օր Դպրոց-պարտեզի 6 տարեկանների խմբում:

Ամենքս մեր բաժին ծաղիկն ենք տնկում.  Մարգարիտա Հեքիմյան և 5 տարեկաններ

Գոհար Սմբատյանն իր բլոգում գրում է.

Ապրիլի 22-ին երկրի միջազգային օրն է: Ջրում ենք ծառերն ու ծաղիկները, խնամում ենք դեղձանիկին, հաշվում ենք ծառերը, չափում հողատարածքը և խաղում` պահելով մեր բաժին երկինքը:

Մանրամասն՝ Գոհար Սմբատյանի բլոգում:

Մարինե Մարտիրոսյանն իր բլոգում գրում է.

Այս հանդիպումը նվիրված էր Երկրի օրվան: Սովորողները այնքան շատ բան գիտեն մեր Երկիր մոլորակի բնակիչների, ընկերների մասին, որ հաճախ  մենք՝ մեծերս, չենք նկատում այդ երևակայական կապը Երկիր մոլորակի և իր ընկերների միջև:Իսկ թե ինչի մասին է Երկրի օրվա պատմությունը՝ կիմանաք, երբ լսեք ռադիոթողարկումը:

Մանրամասն՝ Մարինե Մարտիրոսյանի բլոգում:

23.04.2016 թ.

Դիանա Գևորգյանն իր բլոգում գրում է.

Ապրիլի 22-ին` 6 տարեկանները հանդես եկան  ուղերձ-նախագծերով՝  Երկիր մոլորակը կարգի բերելու նպատակով: Ամենքս մեր բաժին երկիրն ենք պահում՝ մաքրում, բարեկարգում, խնամում, տնկում, աճեցնում…

Մեր բակը՝ պարտեզ

Երկրի օրը Հիմնական դպրոցի 6 տարեկանների խմբում՝

Ռոդարիական մեդիանկարչություն

Մանրամասն՝ Սրբուհի Ներսիսյանի բլոգ:

24.04.2016 թ.

Կանաչ ցանկապատներ Նոր դպրոցում. Մարգարիտ Հեքիմյան և 5 տարեկաններ:

Մեր ավագ ընկերների հետ բարեկարգում ենք մեր տարածքը:

Մանրամասն՝ Մարգարիտ Հեքիմյանի բլոգում:

 

Դիտումներ (0)

Яндекс.Метрика