Նախագիծ
Ուսումնական պլանշետը (գործիք) իր հնարավորություններով (տեխնիկական), բովանդակությամբ (ծրագրային) սովորողի (երեխայի), մասնավորապես՝ 5-6 տարեկանի համար ինքնակրթության (ինքնուրույն սովորելու, ինքն իրեն կրթելու, սովորեցնելու), դրա կազմակերպման լավ հնարավորություն (միջոց, միջավայր) է:
Դասարանում (խմբում) ուսումնական պլանշետը լինում է սովորողներին հասանելի վայրում: Դասվար-դաստիարակի հիմնական գործառույթը դառնում է դիտարկել–արձանագրելը, կարելի է «թաքնված տեսախցիկի» սկզբունքով էլ աշխատել: Պլանշետների լիցքավորումը նույնպես կազմակերպել սովորողների հետ՝ հետևելով լիցքավորմանը: Պլանշետն անհրաժեշտ է սովորողի հետ ուղարկել տուն: Ծնողը պիտի դիտարկի, թե երեխան տանը ինչպես է գործածում պլանշետը, ինչ է անում (խաղում, աշխատում,…) ու իր դիտարկումները ներկայացնի պատումի, տեսանյութի տեսքով.
Ուսումնասիրություն-դիտարկումների հիմնական ուղղություններն են՝
- պլանշետը որպես ֆոտոխցիկ (լուսանկարների շարք)
- պլանշետը որպես ձայնագրիչ (ձայնագրություններ, աուդիոնյութեր)
- պլանշետը որպես նկարչական գործիք (նկարների շարք)
- պլանշետը որպես ուսումնական (նախագծային) գործիք (ուսումնական խաղեր, մուլտֆիլմեր, երգեր, հեքիաթներ, օտար լեզուներ…). ինչ են նախընտրում լսել, դիտել և ինչ ենք առաջարկում…նաև՝ ինչ ու ինչպես են սովորում այդ գործիքի կիրառմամբ (համրանք, տառաճանաչություն, ընթերցում, մուտքագրում, այլ…)
- պլանշետը որպես դասավանդողի ուսումնական գործիք
- պլանշետը որպես ընտանեկան նախագծերի գործիք
- պլանշետը որպես ճամփորդական գործիք
- պլանշետը որպես տեսանկարահանող գործիք. imovie ծրագիր:
- տանը պլանշետ ունեցող և պլանշետ չունեցող երեխաների մոտ նկատվո՞ւմ են տարբերություններ, մասնավորապես՝օտար լեզուների իմացության, գործածության առումով:
- այլ (նոր բացահայտումներ, հնարավորություններ)՝
Օգտակար հղումներ՝ - http://bpuerling.yolasite.com/
- http://www.prekinders.com/ipads-in-the-preschool-classroom/
https://www.youtube.com/watch?v=SIx32azCnTk&ebc=ANyPxKrT_etDEfggTkB_nS8a0ZbE3b6Cberr5ImQAMP3zlRe9yenle8G-cTDQzAY4nilHmlHZ4hvYSw2Rux6p7STgrZNmhgemg&nohtml5=False - http://www.duckduckmoose.com/educational-iphone-itouch-apps-for-kids/wheels-on-the-bus/
- http://www.rinki.net/pekka/monkey/
- https://evernote.com/intl/ru/penultimate/
- https://itunes.apple.com/us/app/art-authority-for-ipad/id364048834?mt=8
Մարտի 21-26-ի կրթահամալիրում նախագծային ուսուցման շաբաթ է:
Նախագծային աշխատանքների ուղղությունները՝
Պլանշետը որպես ընթերցարան
Յուրաքանչյուր սովորող ստեղծում է էջ, որը կարդալու են իր ընկերները ու ստեղծելու են իրենց պատասխան էջերը: Էջ-էջ ընթերցարանները «պտտվելու-թափառելու» են՝ հավաքվելով «Պարտեզ»-ում ու «Բզեզ»-ում:
Առաջարկում եմ Արեգի ստեղծած էջերը դնել շրջանառության մեջ՝ կարդալ խմբերով, կարդալ ընտանիքում ծնողի հետ, ստեղծել պատասխան էջեր, որոնք կուղարկեն իրար ու շրջիկ–ընթերցարանը որպես նախագիծ 5-6 տարեկանների խմբերում կդառնա իրողություն:
Կարելի է սկսել բառից. մուտքագրել, նկարել բառ, բառեր՝ ուղարկել իրար: Հետո՝ բառակապեր…
Կարելի է օգտագործել նկարչական paint, power point ծրագրերը:
Տես՝ սովորողի օրագիրը:
Կամ՝ այլընտրանքային (ռոդարիական) ընթերցարան
Կարող են իրենց արած լուսանկարը կամ ինքնանկարը ներբեռնել որևէ նկարչական ծրագրում, ձևավորել, նկարազարդել իրենց ցանկությամբ, մուտքագրել անունը կամ այլ բառ, պահպանել… Արդյունքում կարող է ստեղծվել ևս մի ընթերցարան՝ իրենց լուսանկար-ինքնանկարներով…Ինքնանկարներ կարող են անել օգտագործելով նաև հայելին…
Օտար լեզու՝ պլանշետով
Շարունակել ուսումնասիրությունը, թե պլանշետի գործածումը (օտարալեզու դիտում-լսումները, խաղեր խաղալը, այլ…) ինչ ազդեցություն ունեն (օտար լեզվով ավելի շատ բառեր գիտի, քան տանը պլանշետ չունեցողը,…. )…Կարելի է ընտրել երկու սովորողի, որոնցից մեկը տանը պլանշետ ունի, իսկ մյուսը՝ ոչ ու դիտարկել՝ գրանցելով օտար լեզվի ունեցած ազդեցությունը (եթե կա…):
Տես՝ օտար լեզու:
Շախմատ՝ պլանշետով
Պլանշետով շախմատային խաղեր, թե՞ շախմատ: Դիտարկել, թե որն է նախընտրելի, դրանց ունեցած ազդեցությունը…
Մաթեմատիկա՝ պլանշետով
Պլանշետը որպես մաթեմատիկական հասկացությունների (տոկոս-լիցքավորման տոկոս, աճում-նվազում), ժամանակի (ժամացույց, ժամ, րոպե, վայրկյան), օրացույցի (տարի, ամիս, օր) յուրացմանը նպաստող գործիք:
Պլանշետը որպես հարցազրույց-գործիք («Ես կարողանում եմ» շարք)
Զույգերով կամ խմբերով զրուցում են, թե ինչ են կարողանում անել՝ միաժամանակ ցույց տալով կարողություններ-հմտությունները:
Վազք + հեծանիվ + պլանշետ ուղղություն-նախագծի դիտարկում-ներկայացում ռոդարիա-աղայանական ստուգատեսում:
Կարելի է բաժանվել համապատասխանաբար երեք խմբերի՝ հեծանվորդների, վազորդների, հետիոտների: Նախապես որոշված տարածքը՝ միևնույն կետից՝ միաժամանակ անցնել հեծանվով, վազքով ու քայլելով: Պլանշետով արձանագրել, թե որքան ժամանակում անցան ճանապարհը ու համեմատել արդյունքները: Կարող է լինել լրագրողների խումբ, որը կլուսաբանի ընթացքը:
Պլանշետը՝ ռոդարիա-աղայանական ստուգատես-նախագծի գործիք
Մուլտֆիլմերը տես այստեղ:
Հեքիաթները տես այստեղ:
Դիտումներ (0)
Նոր մեկնաբանություններ