14.03.2016 – 20.03.2016

14.03.2016 թ.

Դիանա Գևորգյանը գրում է.

 6 տարեկանները պլանշետները պարբերաբար տանում են տուն, ուսումնասիրում ընտանիքով, մայրիկ-հայրիկներին մասնակից են դարձնում իրենց խաղ-ուսուցմանը, ծնողներն էլ իրենց դիտարկումներն են անում որպես կողքի աչք:

Մայա Խաչատրյանի մայրիկը գրում է. ‹‹Իմ աղջիկը հաճախում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի 5 տարեկանների խումբ,  շատ գոհ եմ ու հատկապես ինձ ուրախացնում է այն փաստը, որ համակարգիչն  ու պլանշետը չի օգտագործում միայն մուլտֆիլմ  նայելու համար,  իր այս փոքր տարիքում գիտի power point . word ծրագրերից օգտվել ու շատ դեպքերում ես եմ իրենից որոշ բաներ հարցնում, ինչն է հետաքրքիր՝ իր յուրաքանչյուր գործողություն մեկնաբանելով է անում,  շատ շնորհակալ եմ դասվարից ու մնացած ուսուցչական անձնակազմից,  որ երեխաներին սովորեցնում են ամեն ինչ հասկանալով անել՝ ոչ թե մեխանիկորեն››:

Մանրամասն՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի ենթակայքում:

Մերի Գրիգորյանն իր բլոգում գրում է.

Մի քիչ մեր 5 տարեկանների, պլանշետի ու մեր հանդիպման մասին:

Սաների հետ ծանոթ էի, քանի որ հաճախ էի լինում իրենց խմբերում: Ծանոթացանք, սաները պատմեցին իրենց մասին, ասացին ինչ են սիրում, հետո մի քիչ նկարեցինք, զրուցեցինք: Մի օր էլ պլանշետները ձեռքիս մտա խմբասենյակ: Պլանշետները տվեցի սաներին, որ դիտարկեմ: Մեծ մասը ինքնուրույն միացրեց գործիքը, ով չկարողացավ ՝հարցրեց ընկերոջը, թե ինչպես է միացրել: Իրար օգնելով միացրեցին ու սկսեցին փորփրել: Այնտեղ կային պատկերավոր, շարժական խաղեր, միացրեցին ու սկսեցին խաղալ: Դիտարկումից հետո հետևություն արեցի, որ այդ տարիքի երեխաներին դուր են գալիս գույները, շարժվող պատկերները, ձայները:  Հետո փորձեցին Paint ծրագրով նկարել:  Սա էլ «թաքնված տեսախցիկը»՝:

Մանրամասն՝ բլոգում:

18.03.2016 թ.

Նոր դպրոցի 6 տարեկանները և Աննա Ստեփանյանը ներկայացնում են.

Ընթերցանային էջեր:

Դիտումներ (0)

Яндекс.Метрика