29.02.2016 – 6.03.2016

1.03.2016 թ.

Գեղարվեստի 6 տարեկան Սարգիս Մարտիրոսյանի մայրիկ և կրթահամալիրի դասավանդող Կարինե Մամիկոնյանը գրում է.

Պլանշետը պարզ, մատչելի ուսումնական գործիք է, որով 5-6 տարեկանն ինքնուրույն աշխատում է, մեծի միջամտության կարիք առանձնապես չկա: Պլանշետով ձայնագրելը, լուսանկարելը սովորողին ոգևորում է, հետաքրքրություն առաջացնում, մղում է գործիքն ավելի ու ավելի ուսումնասիրելու, ինքնուրույն հայտնագործելու, իմանալու: Պլանշետը որպես ձայնագրիչ, ֆոտոխցիկ գործածելը հարմար է, հեշտ ու արդյունավետ:

«Բզեզ» ուսումնական ենթակայից հավանել եմ խաղերը և «Կոտ ու կես» երգի կարաոկեն:

Սարգիս Մարտիրոսյան, 6 տարեկան

Իսկ ես «Բզեզ» ուսումնական ենթակայից հավանել եմ հեքիաթներն ու ոտանավորները:

Մայա Խաչատրյան, 6 տարեկան

Դիանա Գևորգյանը գրում է.

Այսօր 5-6 տարեկանների խմբի մի քանի սովորող՝ Սարգիս Մարտիրոսյանը, Արեգ Պարսիլյանը և Մայա Խաչատրյանն իրենց հետ վերցրին նոր պլանշետները, փորձեցին շրջել դպրոցով և ֆոտոպատումի տեսքով ներկայացնել դպրոցի գարնանային անցուդարձը: Արդյունքում և՛ փորձարկեցին պլանշետները, և՛ տեղեկացան, թե ինչ է կատարվում դպրոցում:

Պլանշետային լուսանկարների ֆոտոշքերթ:

Մանրամասն՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի ենթակայքում:

Մարինե Մարտիրոսյանն իր բլոգում գրում է.

Նախապես բեռնել էի տեսախաղ հրաբուխի մասին: Ընստ խաղի կանոնների պետք է հրջեշ մեքենայի բոլոր խողովակներն այնպես  միացնեն միմյանց, որ հրաբուխներն արթնանային ու լավան դուրս թափվեր: Խաղացինք  անհատական և խմբային տարբերակով:

55555

Անհատական խաղերի դեպքում չեն համագործակցում միմյանց հետ, հնարավոր չի միաժամանակ արձանագրել, թե ով ինչ քայլերով է առաջ գնում, ինչից  է թերանում կամ հաջողում: Խմբային աշխատանքի դեպքում միասին քննարկում են՝ որ քայլից հետո որն է ճիշտ , միասին են փորձում,  4 հոգանոց խմբերի դեպքում հարմար է քննարկմանը հետևելը: Միմյանց հետ շփումը ավելի կենդանի է, երկխոսություններ են առաջանում: Անհատականի դեպքում սպասումը հաջորդ քայլին չկա, իսկ խմբայինի դեպքում կա սպասում , ուշադրության կենտրոնացում, ընկերոջը հետևելու, իր հերթին սպասելու, քայլերին հետևելու, հաշվելու, արձագանքելու, մտապահելու, որ չկրկնի արդեն արված քայլը: 

Մանրամասն՝ բլոգում:

2.03.2016 թ.

Լուսինե Նազարյանը ներկայացնում է.

3.03.2016 թ.

Նոր դպրոցի 6 տարեկան Հովհաննես Գալիկյանի մայրիկ Ելենա Աղաջանյանը գրում է.

Մոտեցումը շատ արդիական է ու նորովի, սկզբում դժվարությամբ էինք հարմարվում, այնուամենայնիվ, դասապրոցեսը համակարգչով այնքան էլ մերը չէր, բայց մենք այլ ենք, երեխաները՝ այլ: Նրանք սիրեցին ինչպես դպրոցը, այնպես էլ այդ դժվարին «դասապրոցես»կոչվածը: Այս տարի նորամուծությունների շարքը համալրեց  պլանշետը: Մեր կարծիքով, այն ավելի է հեշտացնում սովորողների աշխատանքը թեկուզ նրանով, որ քաշով ավելի թեթև է, և երեխաները ավելի հեշտությամբ են աշխատում մատով, քան թե՝ մկնիկով: Մեզ բոլորիս մաղթում եմ հագեցած և բեղուն ուսումնական տարի:

img_7211Նոր դպրոցի 6 տարեկան Դավիթ Մեղրյանը ներկայացնում է պլանշետով ձայնագրած Հովհաննես Թումանյանի «Կանաչ ախպերը» և իր նկարածը:

d5a3d5a1d680d5b8d682d5b6

Մանրամասն՝ Աննա Ստեփանյանի բլոգում:

4.03.2016 թ.

Նոր դպրոցի 6 տարեկան Վիկա Մինասյանի մայրիկ Մայա Ասլանյանը գրում է.

Ասեմ, որ պլանշետը, ինչպես նաև համակարգիչը, մեր առօրյան է դարձել և կարծում եմ, որ այն շատ հարմար է ներկա ժամանակներում ուսուցման համար: Վիկան տանը պլանշետով սիրում էր գրել տառերը, նկարել, նայել ուսումնական նյութեր, դասարանական բլոգ մտնել:Բայց, երևի թե,  համակարգիչը (նեթբուքը) ավելի հարմար է սովորելու համար. դա  իմ կարծիքն է:
 Շնորհակալություն?

5.03.2016 թ. 

Դիանա Գևորգյանը գրում է.

Երբ, ինչ ուզում խաղում ենք պլանշետներով, նկարում, ներկայացնում դպրոցի անցուդարձը, ձայնագրում, խաղեր ներբեռնում, նույնիսկ մեր հայրիկների հետ ենք արդեն խմբում փորձարկել, նրանք օգնում են ավելի հմուտ դառնանք, ավելի արագ մուտքագրենք և կարդանք:

Մանրամասն՝ Գեղարվեստի կրտսեր դպրոցի ենթակայքում:

Դիտումներ (0)

Яндекс.Метрика