Է՜յ, Մարտիկ ախպեր…

17101908_1416765911709476_733368689_n«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մարտիկ» ստուգատես

Անցկացման վայրը՝ Մարմարյա սրահ
Սկիզբը՝ ապրիլի 4, ժամը 11:00-ին
Մասնակիցներ`
Արևելյան դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Լիլիթ Սահակյան, Մարինե Ոսկանյան
Արևմտյան դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Մարինե Մարտիրոսյան, Սոֆյա Գրիգորյան
Հարավային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Գոհար Սմբատյան, Կատյա Գրիգորյան
Հյուսիսային դպրոց-պարտեզի 6 տարեկաններ, Մարի Միքայելյան, Հասմիկ Մաթևոսյան
Քոլեջի 6 տարեկաններ, Փիրուզա Հարությունյան, Մարինե Մկրտչյան

Այլ մասնակիցներ՝ ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:  Ծնողները կանգնում են մեզ հետ  և մասնակցում: Մասսնակից ծնողների և դասավանդողների մուտքը սպիտակ վերնաշապիկներով:

Սովորողների մուտքը  գունավոր շապիկներով, ճակտնոցներով:
Կանգնում ենք երկու մեծ շրջանով` իրար մեջ, սրահի կենտրոնում և սկսում ենք բերանացի ասել-խաղալ, երգել-պարել:
Ծրագրում՝

Մարտիկը մեկնարկում է ռիթմիկ երաժշտական խաղով:
Միասնական ընթերցանություն՝ Հ. Թումանյան «Կանանչ ախպեր»
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.
Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,
Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր:

Միասնական երգ-խաղ` «Գարուն եկավ ամպերով»

Միասնական երգից հետո բերանացի ասում-խաղում ենք  «Մարտ», «Քամին ու մժեղը»  ստեղծագործությունները:
Ա˜խ, էսպե˜ս էլ գիժ ամիս,
Մարդու հանգիստ չի տալիս:
Էսօր ուրախ օր կանի ,
Վաղը` անձրև ու քամի.
Առավոտը` պայծառ օդ,
Կեսօրը` մութ ու ամպոտ:
Մե՛կ հագնում է սպիտակ,
Մե՛կ կանաչին է տալիս,
Մի օր ցուրտ է, մի օր տաք,
Մե՛կ խնդում է, մե°կ լալիս…
Ա˜խ , Էսպե˜ս էլ գիժ ամիս…

Քամին ու մժեղը

Արև անցավ,
Քամին վեր կացավ:
Մժեղը տեսավ,
Որ քամին իրեն պտտեց,
Ինքն էլ մի կերպ
Խոտը բռնեց, խտտեց:
 _Մժեղ, խոտն ինչո՞ւ ես խտտել:
_ Քամի, էն քեզանից եմ ազատել,
Որ չհանես սարեսար,
Որ չգցես քարեքար.
Բա գյուղացին մեղքը չի՞,
Հնձած խոտը զուր կորչի:
Միասնական երգ-կատարում` «Խնի ծառ», «Հայ զնգա »

Հայ զընգա, զընգա, զընգա,
Հայ զընգա, զընգա, զընգա:

Բըռան կատուն` դարբնի տուն,
Հայ զընգա, զընգա, զընգա,
Դարբնի կըռան զարկ գըլխուն,
Հայ զընգա, զընգա, զընգա,
Ասաց` էլ չըգաս մեր տուն,
Հայ զընգա, զընգա, զընգա:

Հայ զընգա, զընգա, զընգա,
Հայ զընգա, զընգա, զընգա:

Բըռան կատուն, չալ կատուն,
Հայ զընգա, զընգա, զընգա,
Փախավ, մըտավ Սըրբկա տուն,
Հայ զընգա, զընգա, զընգա,
Բըռան կատուն հարիսա,
Հայ զընգա, զընգա, զընգա,
Սըրբիկն ուտի, կըլավնա.
Հայ զընգա, զընգա, զընգա,

Հայ զընգա, զընգա, զընգա,
Հայ զընգա, զընգա, զընգա:

Սըրբիկ նազե-նազ կանի,
Հայ զընգա, զընգա, զընգա,
Ծամերն իտև սազ կանի,
Հայ զընգա, զընգա, զընգա,

Հայ զընգա, զընգա, զընգա,
Հայ զընգա, զընգա, զընգա:

Երաժշտական ընդմիջում. գնացքներով խաղը վարում են Հարավային դպրոցի վեց տարեկանները:

Բերանացի ասում-խաղում ենք  ` Ռոդարի «Այ քեզ շաբաթ»

Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին  քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
_ Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:
Միասնական երգ-պար` «Ախ գարուն է»

Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձուն է, գարուն է:
1.Սարերը ման եմ եկել, գարուն է,
Խենթացած տուն եմ եկել, գարուն է:
Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձուն է, գարուն է:
2.Սարի փեշին ձնծաղիկ, գարուն է,
Բացվել է ճերմակ տոտիկ, գարուն է:
Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձուն է, գարուն է:
3. Հալվել է ճերմակ ձունիկ, գարուն է,
Վազել է պաղ-պաղ ջրիկ, գարուն է:
Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձուն է, գարուն է:
4. Վազել է պաղ-պաղ ջրիկ, գարուն է,
Լցվել է բարակ առվիկ, գարուն է:
Ա՜խ, գարուն է, գարուն է, գարուն է,
Սարերի կեսը ձուն է, գարուն է:
Պարային ֆլեշմոբ` ներկայացնում են Սյուզի Մարգարյանը և քոլեջի ուսանողները:

Պարում են դասվանդողները` «Էջմիածին»
Հյուրասիրություն՝  գազար, խնձոր:

Ստուգատեսի պատասխանատու՝ Հարավային  դպրոց-պարտեզ, Գոհար Սմբատյան ու ընկերներ:

 

 

Դիտումներ (0)

Яндекс.Метрика