Մանկավարժական օգոստոսյան ստուգատեսյան ճամբար

օգոստոսի 22-26

«Դպրոց-պարտեզ»  ուսումնական կենտրոնի բլոգի ներկայացում:

Ընթերցարան բաժնի ներկայացում:

Մեթոդական մշակումներ բաժնում «Դպիր»-ի տարրական ու նախադպրոցական կրթության բաժիններն են ներկայացված, որտեղ հրապարակված են կրթահամալիրի դասավանդողների մեթոդական հոդվածները:

5-6 տարեկանների գործունեության մասին մեթոդական հոդվածներ:

Նախագծային ուսուցման մեթոդին առնչվող հետևյալ նյութերն եմ առանձնացրել, որոնց ընթերցում-քննարկումը կարող է օգնել ուսումնական նախագծերի մշակման ընթացքում:

Ստուգատեսային ճամբարի ընթացքում առաջարկում եմ կարդալ Ջոն Հոլթի «Մանկական հաջողությունների երաշխիքը» գրքից որոշ հատվածներ:

Ամերիկացի մանկական հայտնի հոգեբանի այս գիրքը շարունակում է նրա՝ «Մանկական անհաջողությունների պատճառները» գրքի թեման: Սիրում ենք կրկնել, թե երեխաներին մտածել սվորելու համար ենք դպրոց ուղարկում: Բայց շատ հաճախ ճիշտ հակառակն է լինում. երեխաներին սովորեցնում ենք ոչ արդյունավետ մտածել, ստիպում ենք հրաժարվել բնական ու արդյունավետ մտածողության միջոցից, որը նրանց համար չէ, և մենք ինքներս էլ հազվադեպ ենք դրանից օգտվում։

«Դպիր»-ում գիրքը հրապարակված է 13 հատվածներով: Գիրքը ռուսերենից թարգմանել է Թամար Ղահրամանյանը:

Առաջին հատվածում, նախաբանում հեղինակը գրում է.

Այս գրքում փորձ է արվում նկարագրելու երեխաների, իսկ որոշ դեպքերում՝ նաև մեծահասակների, որ լիարժեք օգտվում են իրենց մտածելու ունակությունից, սովորում են համարձակ ու արդյունավետ: Ներկայացվող երեխաներից մի քանիսը սովորում են դպրոցում, մյուսները դեռ այդ տարիքին չեն հասել: Երեխաները հատկապես մինչև դպրոց ընդունվելն են լավագույն ձևով սովորում: Շատ մասնագետներ այս կարծիքին համամիտ են, չնայած այս փաստի պատճառների բացատրության հարցում տարակարծիք են: Ես համարում եմ և փորձում եմ այստեղ ցույց տալ, որ իրավիճակների մեծ մասում մեր մտածողությունը լավագույնս աշխատում է այն դեպքում, երբ օգտվում ենք նրանից բնականորեն, տարիքին համապատասխան, և որ փոքրերն առավել ընդունակ են սովորելու, քան մեծերը (տարիքի հետ երեխաները սկսում են ավելի վատ սովորել), որովհետև նրանք միայն երեխաներին հատուկ ձևով են օգտվում իրենց մտածողությունից: Կարճ ասած՝ երեխաները ուսման այնպիսի ձև են օգտագործում, որը համապատասխանում է իրենց կյանքի պայմաններին, և նրանք հեշտությամբ ու բնականորեն են սովորում, քանի դեռ մենք չենք խանգարում նրանց:

Առաջին հատվածում հեղինակը խոսում է, թե ինչպես ուսումնասիրել երեխաներին, հաջորդ հատվածներում՝ խաղերի ու փորձերի, վեցերորդում և յոթերորդում՝ խոսքի, ութերորդում, իններորդում ու տասներորդում՝ ընթերցանության, հաջորդ հատվածներում էլ ՝ սպորտի, մասնավորապես՝ լողի, լողուսուցման, ինչպես նաև՝ կիրառական արվեստի, մաթեմատիկայի ու այլ առարկաների մասին:

Ստուգատեսային շաբաթվա ընթացքում առաջարկում եմ ընթերցել լողին ու լողուսուցմանը վերաբերող հատվածները (11, 12) ու կայքում հրապարակված տիար Բլեյանի անդրադարձը:

Ընթերցումը կազմակերպել հեռավար (առցանց) սկզբունքով՝ comment-մեկնաբանություն անելու պայմանով:

Դիտումներ (0)

Яндекс.Метрика