Ջա՜ն, ամառ

b416Հասունության, ինքնուրույնության, հավեսի ստուգատես 5-6 տարեկանների համար

Ստուգատեսային օրերի ընթացքում 5-6 տարեկանները ցուցադրում են իրենց կարողությունները, հմտություններն այն գործիք-միջոցներով, որոնք օգնել-նպաստել են ինքնուրույնության-հասունության-հավեսի այդ ճանապարհն անցնելու ընթացքում: Ստուգատեսի ելակետը բարձունքի հաղթահարման նախագծերն են, որոնց նախապատրաստվում են ստուգատեսային օրերի ընթացքում: Ստուգատեսի տևողությունը 5 օր է. յուրաքանչյուր օր սովորողները ներկայանում-ներկայացնում են կոնկրետ կարողություն-հմտություններ կոնկրետ գործիք-միջոցներով: 5 տարեկանների խմբերը (2011 թ. ծնված) իրենց պարտեզներում են ստուգատեսին մասնակցում: 6 տարեկանների (2010 թ. ծնված) «Մայիսիկ» ստուգատես-նախագծի ընթացքում ներկայանում են միասնական մարզականով, ինչպես նաև՝ ներկայացումներով, որոնք խումբ-դասարանի հաշվետու համերգ-թատրոն-ներկայացումը կլինեն:

Ստուգատեսի օրերին կարող են լինել սովորողների ձեռքի աշխատանքների, հեղինակային նկարների, լուսանկարների ցուցադրություններ, էլեկտրոնային այբբենարանների շնորհանդեսներ…

Մասնակիցները 5-6 տարեկանների խմբերի դասվար-դաստիարակներն են, ծնողները: 2016-2017 ուստարում 5 տարեկանների խմբերում աշխատող դասվար-դաստիարակաների խնդիրն է մասնակցությունից զատ արձանագրել սովորողների ցուցանիշները (կարողություններ-հմտություններ):

Մայիսի 16-20-ը ստուգատեսին նախապատրաստվելու շրջանն է: Նախագծվում-հրապարակվում է 5-6 տարեկանի ամառային ֆեյշնը (հագուստ՝ գլխարկ, շապիկ, շորտ, հարմար կոշիկներ՝ առանց գուլպաների…): Խուրջինների պարունակությունն է որոշվում (էկո շիշ, բրդուճ, պլանշետ, աղբը հավաքելու հարմարանք, լողազգեստ,…) և ինչ չպետք է լինի խուրջինում:

Մայիսը 23-27-ը ստուգատեսային օրեր են:

5-6 տարեկանները ներկայանում են հետևյալ ուղություններով՝

  • Վազք + Մարմնամարզություն + Հեծանիվ + Պլանշետ (չափման գործիք)
  • Գնդակ + Ցատկապարան + Օղակ + Պլանշետ (լուսանկարչական գործիք)
  • Վազք + Հեծանիվ + Լող + Պլանշետ (ձայնագրման գործիք)
  • Երգ + Պար + Խաղ

Ստուգատեսի օրերի ընթացքում իրականացնում են շրջայց-ուսումնասիրություններ Կրթական պարտեզում, բակ-այգիներում (ուսումնասիրում են wi-fi կապը), կրթական փոխանակումներ համայնքի մանկապարտեզներում (փորձի փոխանցում), հանդես են գալիս ակցիաներով, ուղերձներով…, հրապարակում են առաջին ընթերցարան-կոչերը:

Ստուգատեսը համակարգում-լուսաբանում են «Պարտեզ»-ը (ընտանեկան-ծնողական նախագծեր), «Բզեզ»-ը, «Հեծանիվ + Վազք + Լող»-ը:

Դիտումներ (0)

Яндекс.Метрика