10.05.2016 – 13.05.2016

8.05.2016 թ.

Սրբուհի Ներսիսյանն իր բլոգում գրում է.

Վազք + հեծանիվ + արագաչափ

Մանրամասն՝ բլոգում:

Գոհար Սմբատյանն իր բլոգում ներկայացնում է.

Մանրամասն՝ Գոհար Սմբատյանի բլոգում:

Շողիկ Սահակյանն իր բլոգում ներկայացնում է.

Մանրամասն՝ Շողիկ Սահակյանի բլոգում:

9.05.2016 թ.

Մարինե Մարտիրոսյանն իր բլոգում գրում է.

Ուսումնական նոր գործիքի՝ պլանշետի արդյունավետությանմասին

Ուսումնական նոր գործիքի՝ պլանշետի,  ուսուցման բաղկացուցիչ դառնալը անչափ ոգևորեց 4-5 տարեկաններին:

Հինգ տարեկանների խմբում պլանշետը սկսեցինք օգտագործել առաջին հանդիպումից. աստիճանաբար սովորեցինք օգտվել  գործիքի հնարավոր մատչելի, ընկալելի  ծրագրերից: Սովորեցինք պլանշետի paint ծրագրով նկարել, սովորեցինք ձայնագրիչից, ֆոտոխցիկից օգտվել: Պլանշետը հինգ տարեկանների զարգացման ծրագրում արդյունավետ է դառնում այն դեպքում, երբ դառնում է գործունեության մի մասը, ամբողջացնում, լրացնում, օգնում է ամրապնդել ուսուցանվող նյութը՝ պատկերների, տեսադասերի, ֆիլմերի , խճանկարների, տրամաբանական խաղերի և այլ ուսումնական գործունեությունների միջոցով:

Փորձը ցույց տվեց, որ պլանշետը սովորողի գործունեության կազմակերպման արդյունավետ միջոց է: Նրանով հնարավոր է  կոնկրետ կարողություն, հմտություն զարգացնել, լուծել անհրաժեշտ և նպատակային խնդիրներ:Պլանշետում բեռնված ծրագրերը, խաղերը  պետք է ուսումնական լինեն, ապահովեն սանի զարգացումը, կարևոր հմտություններ և կարողություններ փոխանցեն նրան:

Ուսումնական միջավայրում  ինձ հաջողվեց պլանշետը ուսումնական գործիք դարձնել: Պետք է աշխատել այն ուղղությամբ, որ տանը նույնպես այն չդադարի զարգացման գործիք լինելուց:

Պլանշետով գործունեության կազմակերպում

                 Նյութը՝ Կենդանիների վեճը՝ կենդանիներիտեսաձայնային

                   խաղեր, կենդանիների փազըլ պատկերներով խաղեր

                               Ասելուկով հրաբուխ՝ տեսախաղ՝

                    Տրամաբանելով մեքենան այնպես տեղաշարժել, որ հրաբուխը

                   Ժայթքի

                           Պլանշետը որպես ձայնագրիչ

                              Մեր փոքրիկ ջերմոցը՝ պլանշետը որպես ֆոտոխցիկ

                             Ճամփորդություն Ջովանինոյի հետ՝ paint ծրագրովնկարել

Վերոնշյալ նախագծերը օգնեցին մոտենալ սովորողներին, բացահայտել նրանց հետքրքրություններն ու առանձնահատությունները: Գործունեության ձևերի համալիր, փոխկապակցված իրականացման շնորհիվ սովորողները անցան զարգացման հետաքրքիր, ստեղծական , ուսումնական ճանապարհ: Յուրաքանչյուր հանդիպում ուներ և թերացում, և հաջողում: Թերացումներն էլ, հաջողումներն էլ բխեցին նախատեսված և չնախատեսված խնդիրներից:

Հանդիպումների արդյունավետությունը  տեսնում եմ մի շարք լուծված խնդիրների մեջ ՝ սովորողների ոգևորություն, տրամաբանական, երևակայական, մտածողության ձևավորում, զարգացում, ազատ ինքնարտահայտվելու, կարծիք հայտնելու կարողության ձևավորում, տարբեր գործունեության ձևերի մեջ անկաշկանդ դրսևորվելու , ստեղծագործաբար մոտենալու կարողության ձևավորում:Սովորողները մինչ հանդիպումների կազմակերպումը իրենք իրենց համարում էին   պարտեզի փոքրիկ բնակիչներ: Հիմա սովորողները դարձել են ավելի ինքնավստահ, չեն վախենում ուսումնական միջավայրի փոփոխությունից: Բակ-պարտեզի խաղահրապարակի, խաղալիքների կողքին  ուսուցմանսիրեցին, հետազոտական գործունեություն ծավալեցին ուսումնական այլ միջավայրում ՝ կատարեցին բնագիտական փորձեր, կավով ծեփեցին իրենց դիմապատկերները, տնկեցին թաղարներ, փորձարկեցին պլանշետը որպես ուսումնական գործիք, ձայնագրություն , հարցազրույց տալ սովորեցին: Ուսումնական հանդիպումները՝  խաղ-գործունեության միջոցով  օգնեցին սովորողներին, չկտրվելով խաղից,  բացահայտել նոր կարողություններ, ձեռք բերել նոր հմտություններ:

Մանրամասն՝ բլոգում:

Դիտումներ (0)

Яндекс.Метрика